ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Մանուկյանը որքա՞ն կդիմանա

Մանուկյանը որքա՞ն կդիմանա
25.09.2014 | 15:43

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ասուլիսը կիսատ թողել ու հեռացել է: Սուրիկ Խաչատրյանի պատճառով: Ավելի ճիշտ՝ Լիցկայի վերանշանակման մասին լրագրողների հարցերի պատճառով: Մանուկյանն ասուլիսի համար նախատեսված մի շարք օրակարգային հարցերի պարզաբանումներ չտված է հեռացել: Նախարարը Սուրիկ Խաչատրյանի մասին մեկնաբանություններից խուսափել է՝ նախընտրելով հարցերն անպատասխան թողնել: Բայց լրագրողներն ամենուր են, ու եթե նրանք մտքներին դրել են արդարադատության նախարարի կարծիքն իմանալ, դեռ կպնդեն իրենց հարցը: Հովհաննես Մանուկյանի համար դժվար կլինի ամեն անգամ խուսափել լրագրողներից: Եվ դա նույնիսկ կարող է վնասել նախարարի իմիջը: Այն նախարարի, ով ի սկզբանե որպես արդար ու ազնիվ պաշտոնյա է ներկայացել:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1498

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ