ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կունգորցևը հրաժարվում է առաջադրված մեղադրանքից

Կունգորցևը հրաժարվում է առաջադրված մեղադրանքից
24.09.2014 | 16:13

2013 թ. հոկտեմբերի 12-ին Վանաձորում տեղի ունեցած մի սպանություն ճակատագրական է դարձել դեպքի վայրում այդ պահին գտնվող Կարեն Կունգորցևի համար:

Այդ օրը տեղի է ունեցել վիճաբանություն Երևանից Վանաձոր մրցումների մեկնած տղաների և տեղի թիմի տղաների միջև, ինչի պատճառով էլ սպանվել է 15-ամյա Դավիթ Հովակիմյանը: Դեպքի օրը աշխատանքի վայրում ձերբակալվել է Կարեն Կունգորցևը, ով, ինչպես ֆիքսել են դեպքի վայրի չորս տեսախցիկներից երկուսը, այդ պահին քայլում էր այն հատվածով, որտեղ տեղի է ունեցել դեպքը:
Ըստ Հելսինկյան ասոցիացիայի՝ հանրությանն է ներկայացվել չորս տեսախցիկներից միայն երկուսի ձայնագրությունը, այն էլ՝ մոնտաժված հատվածներով: Ոստիկանությունում Կունգորցևին երեք օր շարունակ ծեծել են՝ պահանջելով գրել ինքնախոստովանական ցուցմունք, ինչը վերջինս չի արել: Իսկ հեռուստատեսությամբ և այլ ԶԼՄ-ներով, խախտելով անմեղության կանխավարկածը, նշվել է, որ «մարդասպանը» հայտնաբերվել է և խոստովանել է, որ հենց ինքն է սպանել:
Վանաձորում շրջանառվում են լուրեր, որ 15-ամյա տղային սպանել է ԱԱԾ աշխատակից Արտակի որդին:
Այսօր Հելսինկյան ասոցիացիայում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ փաստաբան Արայիկ Պապիկյանը տեղեկացրեց, որ երեկ փոխվել է Կարեն Կունգորցևին առաջադրված մեղադրանքը՝ սպանության հոդվածը սպանության փորձ կատարելու հոդվածով: Մեղադրանքի փոփոխման համար հիմք է դարձել բժշկական սխալը: Այս տարվա օգոստոսի 26-ին գործով ձերբակալվել է «Վանաձոր» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Վլադիմիր Ղուկասյանը, ում մեղադրանք է առաջադրվել մասնագիտական պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և դրանք ոչ պատշաճ կատարելու հետևանքով անզգուշությամբ բուժվող հիվանդի մահն առաջացնելու համար:
Կ. Կունգորցևը պնդել է, որ չի ընդունում մեղադրանքը և կտրականապես հերքել է իր մասնակցությունը տեղի ունեցած միջադեպին: Նա, ըստ փաստաբանի, մտադիր չէ պատասխան տալ ուրիշի կատարած գործողության համար: Փաստաբանը նշեց, որ նախաքննությունը թե՛ իր և թե՛ իր պաշտպանյալի համար ընթացել է փակ: Նա տեղեկացրեց նաև, որ Կունգորցևը դիմումներ է ուղղել թե՛ ԱԱԾ-ին, թե՛ տարբեր մարմինների և պատրաստվում է իր իմացած տեղեկությունները ներկայացնել նաև դատարանում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1889

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ