ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սպասենք մինչև երկուշաբթի՞

Սպասենք մինչև երկուշաբթի՞
19.09.2014 | 14:50

Անկախության օրվանից՝ սեպտեմբերի 21-ից, ընդամենը մեկ օր անց՝ սեպտեմբերի 22-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար պայքարող Շանթ Հարությունյանի և նրա համախոհների դատավարությունը: Նախատեսվում է, որ այդ օրը ճառերով հանդես կգա պաշտպանական կողմը:

Հիշեցնենք, որ դատախազ Գևորգ Գևորգյանը պահանջել է Շանթ Հարությունյանի համար 7 տարի ժամկետով ազատազրկում, Վարդան Վարդանյանի, Ավետիս Ավետիսյանի, Լիպարիտ Պետրոսյանի համար` 6,5 տարի, Ալեք Պողոսյանի, Հայկ Հարությունյանի համար` 6 տարի, Մկրտիչ Հովհաննիսյանի համար` 5,5, Վահե Մկրտչյանի համար` 8,5 տարի, Ալբերտ Մարգարյանի համար` 8 տարի, Սևակ Մնացականյանի, Տիգրան Պետրոսյանի, Արմեն Հովհաննիսյանի համար` 4 տարի ժամկետով: Դատախազը Շանթ Հարությունյանի որդու` Շահեն Հարությունյանի համար պահանջեց 5 տարվա ազատազրկում, իսկ Միսակ Առաքելյանի համար սահմանեց տուգանք` 50 000 դրամի չափով:
Շանթ Հարությունյանի շահերի պաշտպան, փաստաբան Ինեսա Պետրոսյանը irates.am-ի հետ զրույցում նշեց, որ տեղեկություններ չունի այն մասին, թե՝ կհամաներե՞ն Անկախության տոնի առթիվ քաղբանտարկյալներին, թե՞ ոչ: Նա միայն հույս հայտնեց, որ անչափահաս Շահեն Հարությունյանի նկատմամբ կարող են սահմանել համեմատաբար մեղմ պատիժ:

Դիտվել է՝ 1492

Մեկնաբանություններ