ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Տուգանքից մինչև 8,5 տարի ազատազրկում

Տուգանքից մինչև 8,5 տարի ազատազրկում
08.09.2014 | 15:13

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատախազ Գևորգ Գևորգյանն այսօր հրապարակել է նախորդ տարվա նոյեմբերի 5-ի գործով մեղադրական ճառը:

Դատախազը պահանջել է Շանթ Հարությունյանի համար 7 տարի ժամկետով ազատազրկում, Վարդան Վարդանյանի, Ավետիս Ավետիսյանի, Լիպարիտ Պետրոսյանի համար` 6,5 տարի, Ալեք Պողոսյանի, Հայկ Հարությունյանի համար` 6 տարի, Մկրտիչ Հովհաննիսյանի համար` 5,5 , Վահե Մկրտչյանի համար` 8,5 տարի, Ալբերտ Մարգարյանի համար` 8 տարի, Սևակ Մնացականյանի, Տիգրան Պետրոսյանի, Արմեն Հովհաննիսյանի համար` 4 տարի ժամկետով: Դատախազը Շանթ Հարությունյան որդու` Շահեն Հարությունյանի համար պահանջեց 5 տարի ազատազրկում, իսկ Միսակ Առաքելյանի համար սահմանեց տուգանք` 50 000 դրամի չափով:
Հիշեցնենք, որ անցյալ տարի, նոյեմբերի 5-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում գործով անցնող անձինք իրականացրել էին հեղափոխության ակցիա: Նրանց մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով («Խուլիգանություն»): Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ կալանքի տակ գտնվելու ողջ ընթացքում Շանթ Հարությունյանին և նրա համախոհներին ճանաչել են որպես քաղբանտարկյալ և պահանջել են ազատ արձակել նրանց:

Դիտվել է՝ 1561

Մեկնաբանություններ