ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արմեն Գրիգորյանը հանդիպել է զոհված զինծառայողների ծնողներին

Արմեն Գրիգորյանը հանդիպել է զոհված զինծառայողների ծնողներին
06.09.2014 | 12:11

Ըստ ombuds.am կայքի՝ սեպտեմբերի 5-ին Մարդու իրավունքների պաշտպանի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ Արմեն Գրիգորյանը պաշտպանի գրասենյակում հանդիպել է զոհված զինծառայողների ծնողներին:

Հանդիպման ընթացքում զինծառայողների ծնողները ներկայացրել են իրենց մտահոգությունները բանակում զոհված իրենց որդիների վերաբերյալ քրեական գործերի քննության կապակցությամբ, կարծիք հայտնել քննության միակողմանի և ոչ օբյեկտիվ լինելու մասին: Քննարկման արդյունքում ծնողները բարձրացրել են զինծառայողների վերաբերյալ քրեական գործերի ուսումնասիրության նպատակով մասնագիտական հանձնաժողով ձևավորելու անհրաժեշտության հարցը՝ միաժամանակ նշելով քրեական գործերը հանձնաժողովի գնահատականին հանձնելու իրենց պատրաստակամության մասին: Զոհված զինծառայողների հարազատների համոզմամբ՝ հանձնաժողովի ձևավորումը կարող է երաշխիք լինել քրեական գործերի մանրակրկիտ քննության և իրենց կասկածների փարատման համար:
Պաշտպանի տեղակալ Ա. Գրիգորյանը նշեց. «Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ նախկինում ևս առաջադրվել է զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ քրեական գործերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու հարցը, որը, սակայն, ինչ-ինչ պատճառներով չի իրագործվել: ՈՒստի այժմ անհրաժեշտ է, որ շահագրգիռ բոլոր կողմերն առավել հետևողական և հաշվենկատ լինեն հանձնաժողովի ձևավորման հարցում, քանի որ դրա գործունեությունը կարող է իրապես մեղմել առանց այդ էլ ծանր կորստի ցավը զգացած զինծառայողների հարազատների վրդովմունքն ու նպաստել իրավասու գերատեսչությունների նկատմամբ վստահության ամրապնդմանը»:

Դիտվել է՝ 1654

Մեկնաբանություններ