Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Հունիսի 23-ի դեպքերի կապակցությամբ ՀՔԾ-ն գործ է հարուցել

Հունիսի 23-ի դեպքերի կապակցությամբ ՀՔԾ-ն գործ է հարուցել
02.07.2014 | 16:11

Հատուկ քննչական ծառայության մամուլի (ՀՔԾ) ծառայության փոխանցմամբ՝ մի խումբ քաղաքացիներ հաղորդել են, որ հունիսի 23-ին Երևանի Սարյան 22 հասցեում մասնակցել են բողոքի ակցիայի, որի ժամանակ նշված վայրում ծառայություն իրականացրած ոստիկանության աշխատակիցների կիրառած բռնության արդյունքում ստացել են մարմնական վնասվածքներ:

Այդ հաղորդումների հիման վրա ՀՔԾ-ում նախապատրաստված նյութերով քրեական գործ է հարուցվել՝ բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ։
ՀՔԾ-ի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է նաև, որ նույն օրը Երևանի տարբեր բժշկական հաստատություններ բուժօգնության են դիմել քաղաքացիներ, ովքեր հայտարարել են, որ վնասվածքները ստացել են Սարյան փողոցում ակցիայի ժամանակ` ոստիկանների կիրառած բռնությունների արդյունքում:
Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է՝ 1579

Մեկնաբանություններ