ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Դատը հետաձգվեց Արտակ Բուդաղյանի վատառողջության պատճառով

Դատը հետաձգվեց Արտակ Բուդաղյանի վատառողջության պատճառով
19.06.2014 | 16:09

Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում պետք է սկսվեր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ անցյալ տարի հունիսի 2-ին տեղի ունեցած դաժան սպանության գործով դատաքննությունը:

Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ սպանվեց Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, գործարար Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ ԼՂՀ N զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը, վիրավորվեց:
Անցած մեկ տարվա ընթացքում այս գործը մշտապես եղել է ԶԼՄ-ների, քաղաքացիական հասարակության ուշադրության կենտրոնում: Այդ աղմկոտ իրադարձությունից հետո թեև Սուրիկ Խաչատրյանը սեփական դիմումի համաձայն ազատվեց մարզպետի պաշտոնից, սակայն դրանից հետո էլ շարունակեց իր մերձավորների միջոցով սեփական ազդեցության տակ պահել Սյունիքի մարզը:
Այսօր, արյունալի դեպքերից մեկ տարի անց, մեղադրանք է առաջադրվել Արտակ Բուդաղյանին այն բանի համար, որ նա, իր եղբայր Ավետիքից տեղեկանալով, որ «2013 թ. հունիսի 1-ին, ժամը 22-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում, նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում ՎԱԶ 2106 մակնիշի 30 SU 994 պետհամարանիշի ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր հետ նախապես վերցրած, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին, իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է տվել Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին»:
Դատական նիստը, սակայն, հետաձգվել է: irates.am-ի հետ զրույցում Արտակ Բուդաղյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալին վիրահատել են, նա դեռ չի ապաքինվել, ուստի չի կարողացել ներկայանալ դատական նիստին:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2059

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ