Այսօր քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և իր համախոհների դատավարության մեկնարկին զուգահեռ` հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ: Մինչ լրագրողները գտնվում էին դատարանի դահլիճում և լուսաբանում էին դատական նիստը, ականատեսների պատմելով` մի երիտասարդ է հայտնվել դատարանի տարածքում: Նա կանգնել է մի ավտոմեքենայի վրա ու սկսել ինչ-որ բացականչություններ արձակել, որոնցից ոչինչ չի հասկացվել սկզբում: Հետո նա հարցրել է` «Չկա՞ մի ոստիկան, թող գա ինձ բռնի» և, գրպանից հանելով խաղալիք ատրճանակը, սկսել է շարիկներ կրակել: Այնուհետև նա մյուս գրպանից հանել է ինչ-որ խաղալիք և սկսել գոռգոռալ: Այդ պահին էլ հայտնվել են ոստիկանները և նրան մեքենայով հեռացրել դատարանին հարակից տարածքից:
Լուսանկարները` Photolur.am-ի