ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Բուժհաստատությունների անբարեխիղճ աշխատանքի դեպքում զանգահարեք ՄԻՊ Թեժ գծին` 116

Բուժհաստատությունների անբարեխիղճ աշխատանքի դեպքում զանգահարեք ՄԻՊ Թեժ գծին` 116
11.06.2014 | 12:40

«Հաճախակի են դեպքերը, երբ ծնողները տեղեկացված չեն իրենց երեխաների համար անվճար դեղեր ձեռք բերելու հնարավորության մասին: Բուժհաստատությունների կողմից դեղերի տրամադրումը երբեմն մերժվում է դրանց անբավարար քանակության պատճառաբանությամբ»: Այս մասին նշված է ՄԻՊ պաշտոնական կայքում: Հաղորդագրության մեջ նշվում է, որ առողջապահության նախարարի հրամանով հաստատված է դեղերի ցանկ, որում ընդգրկված դեղերը «բուժհաստատությունների կողմից պետք է տրամադրվեն անհրաժեշտ քանակով և անվճար»: Համաձայն 2006-ին կառավարության ընդունած որոշման` մինչև յոթ տարեկան երեխաներն իրավունք ունեն օգտվելու անվճար դեղեր ձեռք բերելու արտոնությունից, իսկ հաշմանդամություն ունեցող երեխաները հիշյալ արտոնությունից կարող են օգտվել ավելի երկար՝ մինչև չափահաս դառնալը: ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը, կարևորում է երեխաների առողջության պահպանման իրավունքը, բուժհաստատություններին հորդորում «բարեխիղճ կերպով ապահովել անվճար դեղեր ստանալու երեխաների իրավունքը, իսկ ծնողներին` հետևողական լինել և անհրաժեշտության դեպքում օգտվել այդ իրավունքից»: ՄԻՊ գրասենյակը հիշեցնում է, որ բուժհաստատությունների կողմից համապատասխան դեղերի տրամադրման մերժման կամ ոչ բավարար քանակությամբ տրամադրման դեպքում քաղաքացիները կարող են այդ մասին տեղեկացնել ՄԻՊ Թեժ գծին`116 հեռախոսահամարով:

Դիտվել է՝ 1527

Մեկնաբանություններ