Սեուլում սկսվել է հարավկորեական խորտակված «Sewol» նավի անձնակազմի 15 անդամների դատը: Նավապետ Լի Չժուն Սոկը, ինչպես նաև անձնակազմի երեք անդամներ մեղադրվում են դիտավոր անփութությամբ սպանության մեջ: Այս հոդվածով հանցագործության համար երկրում մահապատիժ է նախատեսված: Անձնակազմի մյուս անդամները մեղադրվում են հանցավոր անփութության կամ ծովային իրավունքի խախտման մեջ:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի կեսերին 476 ուղևորներով նավը, որոնց մեծ մասը դպրոցականներ և ուսուցիչներ էին, շրջվել և խորտակվել է Հարավային Կորեայի ափերին, ինչի արդյունքում ավելի քան 300 մարդ զոհվել կամ անհայտ կորել է: