ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Դատապարտելի են իրավապաշտպանների նկատմամբ ոտնձգությունները

Դատապարտելի են իրավապաշտպանների նկատմամբ ոտնձգությունները
09.05.2014 | 14:02

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Աննա Սաֆարյանը, անդրադառնալով օրեր առաջ Գավառ քաղաքում տեղի ունեցած միջադեպին, տարածել է հետևյալ հայտարարությունը. «Ցավով տեղեկացանք, որ մայիսի հինգին Հասմիկ Խաչատրյանի գործով դատական նիստից հետո Գավառ քաղաքում նրան աջակցելու համար այնտեղ գտնվող իրավապաշտպանների հասցեին որոշ քաղաքացիների կողմից բռնության ենթարկվելու սպառնալիքներ և հայհոյանքներ են հնչեցվել, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Կանանց ռեսուրսային կենտրոն» և «Կանանց աջակցման կենտրոն» կազմակերպությունների գործունեությունը որակվել է որպես «հայ ընտանիքները քանդող», իսկ կազմակերպությունների ներկայացուցիչներին ատելության կոչերով հորդորել են հեռանալ:

Կրկին ականատես ենք դարձել իրավապաշտպանների նկատմամբ կատարվող ոտնձգություններին, ինչն էլ հանդիսանում է նման արարքների համար անպատժելիության առկայության, իրավական թերի կարգավորման և իրավասու մարմինների կողմից ոչ լիարժեք արձագանքի արդյունք: Մտահոգիչ է նաև այն, որ չնայած ընտանեկան բռնության վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված աշխատանքներին, շատերը դեռևս ունեն այն համոզմունքը, որ տղամարդը իրավունք ունի ապտակել կնոջը, իսկ ընտանեկան բռնությունը հայ հասարակությանը հարիր երևույթ է:
Առհասարակ դատապարտելի է նման վերաբերմունքը յուրաքանչյուրի նկատմամբ, իսկ առավել անհանդուրժելի, երբ դրանք ուղղված են այն անձանց, ովքեր պայքարում են այլոց իրավունքների պաշտպանության համար:
Հուսով ենք այս միջադեպը պատշաճ արձագանքի և որակման կարժանանա իրավապահ մարմինների կողմից և միջոցներ կձեռնարկվեն հետագայում նման դեպքերի կանխման համար»:
Հիշեցնենք, որ իրավապաշտպանների հասցեին հնչած հայհոյանքներով տեսանյութը տարածվել էր նաև սոցցանցերում և բուռն քննարկումների առիթ դարձել:

Դիտվել է՝ 1568

Մեկնաբանություններ