ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Օբաման խնդիրներ է տեսնում մահապատժի ինստիտուտի հետ կապված

Օբաման խնդիրներ է տեսնում մահապատժի ինստիտուտի հետ կապված
04.05.2014 | 13:15

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է երկրի գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերին հանձնարարել վերլուծելու մահապատժի կիրառման հետ կապված խնդիրները: ԱՄՆ նախագահն այդ մասին հայտարարել է Օկլահոմայի նահանգում 38-ամյա դատապարտյալի նկատմամբ մահապատժի անցկացման անհաջող ընթացքից հետո: Մահացու լուծույթ ներարկելու ժամանակ կալանավորը սկսել է ջղաձգվել, որից հետո ներարկումը դադարեցվել է: Քլեյթոն Լոքեթը մահացել է 20 րոպե հետո` սրտամկանի ինֆարկտից:

Բարաք Օբամայի խոսքով այդ դեպքը խորապես անհանգստացրել է իրեն: Նա նշել է, որ մահապատժի կիրառումը հակասական զգացումներ է առաջացնում իր մոտ: «Ես լրջորեն կարծում եմ, որ Օկլահոմայում տեղի ունեցածը ցուցադրել է գոյություն ունեցող լուրջ պրոբլեմներից մի քանիսը միայն», - լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը: Վերջինս նշել է, թե մահապատիժը արդարացված է միայն մի քանի դեպքերում` ներառյալ երեխաների ու զանգվածային սպանությունները, սակայն պատժի այդ տեսակի կիրառումը ԱՄՆ-ում շատ հարցեր է առաջացնում: Բարաք Օբաման հայտարարել է, որ գլխավոր դատախազին կհանձնարարի վերլուծել, թե ինչ միջոցներ է անհրաժեշտ ձեռնարկել մահապատժի ինստիտուտի հետ կապված: Նշենք, որ 38-ամյա Քլեյթոն Լոքեթը մահապատժի էր դատապարտվել բռնաբարության և սպանության համար:

Դիտվել է՝ 1679

Մեկնաբանություններ