irates.am-ին հայտնի դարձավ, որ վերացվել է Շանթ Հարությունյանի և մյուս քաղբանտարկյալների՝ հարազատներին տեսակցելու հնարավորության վրա դրված արգելքը: Այս մասին մեզ տեղեկացրեց Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը:
«Հենց հիմա մայրիկի հետ պատրաստվում ենք գնալ՝ տեսակցելու հայրիկին: Մեր պայքարը, փաստորեն, տվեց իր առաջին պտուղները»,- ասաց Շահեն Հարությունյանը:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ