ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Թող մնան իրենց «սպիտակ ձեռնոցներով»

Թող մնան իրենց «սպիտակ ձեռնոցներով»
16.12.2013 | 15:38

Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն առաջիններից մեկն էր, որ նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում հեղափոխության փորձ իրականացրած Շանթ Հարությունյանին ճանաչեց որպես քաղբանտարկյալ: Քանի որ իրենց ընդդիմադիր հռչակած քաղաքական ուժերը, որոնք մինչ այժմ նախանձախնդրություն էին ցուցաբերում մարդու իրավունքների ոտնահարումների նկատմամբ և պայքարում ամեն մի քաղբանտարկյալի ազատության համար, Շանթ Հարությունյանի և նրա ընկերների նկատմամբ պահպանում են լռություն, իրավապաշտպանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Շանթ Հարությունյանի գործողությունները չեն համապատասխանում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների սահմանած չափորոշիչներին:

«Եթե այդ տեսակետից նայենք, ապա քաղբանտարկյալի առաջին ձևակերպումը տվել է «Amnesty interantional» կազմակերպությունը, որը քաղբանտարկյալ է համարում այն մարդկանց, ում քաղաքական գործողությունների համար են զրկել ազատությունից: Դրանք այն գործողություններն են, որոնք կարող են տվյալ պետության մեջ համարվել քրեական: Այդ մարդկանց համար այն պահանջում է արդար դատավարություն: Մյուս կատեգորիայի մեջ այն մարդիկ են, որոնք համարվում են խղճի բանտարկյալներ, քանի որ ոչ մի հանցանք չեն գործել: Հիմա Շանթ Հարությունյանի կոչերի մեջ կարելի է գտնել քրեական տարրեր, և հենց դրանից ելնելով էլ նրան չեն ուզում ճանաչել քաղբանտարկյալ: Պետք է նայել ըստ օրենքի ոգու և ոչ թե՝ ըստ օրենքի տառի, որովհետև նրա կոչերը հռետորական բնույթի էին: Ես համոզված եմ, որ, եթե ոստիկանությունը չխոչընդոտեր, ոչ մի անկարգություն և անօրինականություն չէր լինելու: Նա այս տեսանկյունից ոչ միայն քաղբանտարկյալ է, այլև՝ իսկապես խղճի բանտարկյալ է: Նա ոչ մի գործողություն չի արել, նրա ասածները հռետորաբանություն էին: Իսկ եթե քաղաքական ուժերը Շանթին չեն ճանաչում որպես քաղբանտարկյալ, թող մնան իրենց «սպիտակ ձեռնոցներով»:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2380

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ