ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ավարտվել է Հրաչյա Հարությունյանի դեմ քրեական գործի քննությունը

Ավարտվել է Հրաչյա Հարությունյանի դեմ քրեական գործի քննությունը
07.12.2013 | 13:13

Ռուսաստանի Պոդոլսկի մերձակայքում խոշոր ավտովթարի պատճառ դարձած Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի դեմ քրեական գործի քննությունն ավարտվել է: Ռուսաստանի քննչական ծառայությունը, Հրաչյայի փաստաբանի տեղեկացմամբ, դեկտեմբերի 9-ին կսկսի ուսումնասիրել գործի նյութերը:

Նոյեմբերի 29-ին Հրաչյա Հարությունյանին ներկայացվել էր ևս մեկ մեղադրանք` կեղծ փաստաթուղթ օգտագործելու վերաբերյալ: Դատաբժշկական և ավտոտեխսպասարկման փորձաքննությունն իր հերթին նոր մեղադրանք էր ներկայացրել ` ՌԴ քր. օրենսգրքի 264 հոդվածի 5 մասով` երկու և ավելի անձանց մահվան պատճառ դառնալու և երթևեկության կանոնները խախտելու մասով:
«ԿամԱԶ» բեռնատարի վարորդի փաստաբան Ռուբեն Մարգարյանի փաստաբանը լրացուցիչ ավտոտեխփորձաքննություն անցկացնելու միջնորդություն էր ներկայացրել` ընդգծելով, որ փորձագետները չեն պարզել ավտոմեքենայի արագությունը, վթարը կանխելու տեխնիկական հնարավորությունն ու բացակայությունը:
Ավելի վաղ փորձաքննությունը հաստատել էր, որ 18 հոգու մահվան պատճառ դարձած ավտովթարի մեջ մեղավոր է Հրաչյա Հարությունյանը:
Վերջինս, ավտովթարից հետո, սեպտեմբերի 9-ին, ընդունել էր իր մեղքը` կապված ՃՏՊ-ի հետ: Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ Հարությունյանի դատաբժշկական փորձագիտությունը պարզել է, որ վթարից առաջ և հետո վարորդը գտնվել է գիտակից վիճակում և վերահսկել է իր գործողությունները:
Հիշեցնենք` հուլիսի 13-ին Պոդոլսկի մերձակայքում «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար մեքենան բախվել էր երթուղային ավտոբուսին: Հարվածի հետևանքով 18 մարդ էր զոհվել, 60-ը՝ վիրավորվել: Հուլիսի 15-ին Մոսկվայի Տվերի շրջանի դատարանը ձերբակալել էր Հարությունյանին: Նույն դատարանը երկարացրել էր ձերբակալության ժամկետը մինչև դեկտեմբեր:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2236

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ