ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Կանանց իրավունքների կենտրոնը» նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը քարոզարշավ կանցկացնի

«Կանանց իրավունքների կենտրոնը» նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը քարոզարշավ կանցկացնի
25.11.2013 | 17:51

Նոյեմբերի 25-ը Կանանց դեմ ուղղված բռնության վերացման միջազգային օրն է։ Յուրաքանչյուր տարի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը տեղի է ունենում «Ընդդեմ գենդերային բռնության» ակտիվության 16-օրյակը` ի հիշատակ 1960 թ. նոյեմբերի 25-ին Դոմինիկյան Հանրապետությունում սպանված քաղաքական ակտիվիստներ Միրաբել քույրերի և 1948 թ. դեկտեմբերի 10-ին Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի ընդունման: Երկրորդ իրադարձությունը տեղի է ունեցել 1989 թ.-ի դեկտեմբերի 6-ին, Կանադայում, երբ Մարկ Լեպին անունով 25-ամյա մի երիտասարդ կրակելով սպանեց Մոնրեալի համալսարանի ինժեներական ֆակուլտետի 14 ուսանողուհիների: Այս մարդասպանը վստահ էր, որ այդ ֆակուլտետ իր չընդունվելու պատճառը իգական սեռի ուսանողների քանակն էր: Այս անմարդկային արարքները սկիզբ դրեցին երկու համաշխարհային քարոզարշավների` «Ակտիվության 16-օրյակ ընդդեմ գենդերային բռնության» և «Սպիտակ ժապավենի քարոզարշավ», որը կանադացի տղամարդկանց աննախադեպ նախաձեռնությունն էր: Ավելի ուշ, 1999 թ.-ին, Միավորված ազգերի կազմակերպությունը պաշտոնապես ճանաչեց նոյեմբերի 25-ը` որպես «Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օր»:

Հայաստանում գործող «Կանանց իրավունքների կենտրոնը», նույնպես միանալով աշխարհի բազմաթիվ երկրներին, նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը քարոզարշավ կանցկացնի։ Կենտրոնի տնօրեն Սուսաննա ՎԱՐԴԱՆՅԱՆՆ այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս օրերը առիթ են ևս մեկ անգամ Հայաստանում հարցը բարձրացնելու և հասարակությանը կոչ անելու՝ ֆիզիկական, սեռական կամ հոգեկան բռնության չենթարկել կանանց:
Ըստ կենտրոնի տնօրենի, այս տարվա առաջին յոթ ամիսներին կենտրոնի թեժ գծին ստացվել է 848 զանգ: Կենտրոնի հոգեբանները իրենց դիմող կանանց օգնում են դուրս գալ սթրեսային վիճակից. «Մեր կենտրոնի հոգեբանները ոչ թե խորհուրդներ են տալիս կանանց, այլն փորձում են մարդուն հանել իր դեպրեսիոն վիճակից և հավասարակշռության բերել»,-ասաց տիկին Վարդանյանը` հավելելով, որ կենտրոնում աշխատում են նաև իրավաբաններ, ովքեր ներկայացնում են կանանց իրավունքները:
Կենտրոնում գործող «Տղամարդիկ ընդդեմ կանանց բռնության» ցանցն էլ հայ տղամարդկանց կոչ է անում բռնության չենթարկել կանանց: Մասնագետները փաստում են, որ այսօր Հայաստանում հոգեբանական բռնությունն ավելի շատ է, քան ֆիզիկականը: «Բռնության մի ձև է նաև այն, երբ օրինակ, ընտանիքում տղամարդը թույլ չի տալիս իր կնոջն աշխատել, ժամանակ անցկացնել ընկերների հետ, որի դեմ հարկավոր է պայքարել»,-նշեց Ս. Վարդանյանը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3243

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ