ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Իրավական ցինիզմի այդ աստիճանը արդեն դառնում է վտանգավոր»

«Իրավական ցինիզմի այդ աստիճանը արդեն դառնում է վտանգավոր»
01.11.2013 | 17:08

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ խոսքով, որևէ հարցի հետ կապված որևէ արդարություն այս երկրում դժվար է ակնկալել: Հանրապետությունում կատարվող հանցագործությունների շղթան, ըստ իրավապաշտպանի, արդեն օրինաչափություն և կառավարման պրակտիկա է դարձել. «Ինձ անհանգստացնում է ամենաշատը այն, որ դա արվում է ոչ թե մի անձի նկատմամբ, այլ ողջ հասարակության: Ես կարծում եմ, որ այդ գործառույթով շարժվում են բոլոր օլիգարխները: Որքան էլ ոսկե տառերով գրենք, որ մենք ժողովրդավարության ենք ուզում հասնել, միևնույն է, անիմաստ է: Իրավական ցինիզմի այդ աստիճանն արդեն դառնում է վտանգավոր: Քրեականի մեջ կան այնպիսի հոդվածներ` 37,38, 39,40, որտեղ ասվում է, որ ցանկացած գործողություն, որը կարող է դրդել հանցագործության , ենթակա է հետաքննության»,-լրագրողների հետ խոսելով հանցագործությունների անպատժելիության մասին, ասաց նա:
«Այս գործողությունները քաղաղաքականութուն է, սա մարդու տեսողության խնդիր չէ, որը մերժվում է, որը արմատախիլ է անում հասարակության այն հույսերը որը հույս ունի, որ թեկուզ հարյուր տարի հետո կդառնանք իրավական պետություն: Թողտվությունը, որը կիրառվել է և Վահե Ավետյանի և Բուդաղյանի դեպքում, և ոչ իրավաչափ մոտեցումը բոլոր հանցագործությունների դեպքում, թույլ է տալիս ասել, սա այն ճանապարհը չէ, որ մեզ կբերի տաճար: Սա այն ճանապարհն է, որ հեռացնում է քաղաքակրթության աստիճաններից, որին մենք ձգտում ենք»,-շարունակեց Լ.Ալավերդյանը:
Իրավապաշտպանի մեկնաբանմամբ, ցանկացած պետություն դառնում է իրավական կամ ոչ, երբ հասունանում է կրիտիկական պահը, երբ մարդիկ պատրաստ են վճռական պայքարել իրավական պետություն ունենալու համար: «Ես այնքան եմ ուսումնասիրել և զբաղվել այս հարցերով, որ վստահ կարող եմ ասել` ուրիշ ճանապարհ չկա: Ինքը` հասարակությունը, պետք է հասունանա: Այդ տեմպերը մենք տեսնում ենք, բայց դեռ չենք հասնում նվաճումների»,-արձանագրեց բանախոսը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2836

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ