ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Զեյնալովան՝ «փչացած հեռախոսի» դերում

Զեյնալովան՝  «փչացած հեռախոսի» դերում
29.10.2013 | 00:09

Երեկ համացանցը ողողված էր ռուսական առաջին ալիքի մեկնաբան Իրադա Զեյնալովայի հայտարարության արձագանքներով: Ազգությամբ ադրբեջանցի լրագրողը, խոսելով ԱՊՀ երկրների ղեկավարների համաժողովի մասին, հայտարարել է, որ Հայաստանը կարող է չընդգրկվել Մաքսային միության կազմում, քանի որ Ադրբեջանի հետ ունի տարածքային խնդիր, իրեն «նեղություն չտալով» մանրամասնել, թե որ երկիրն է դեմ Հայաստանի անդամակցությանը։ Այս առնչությամբ news.am-ի հետ զրույցում պարզաբանումներ է ներկայացրել ԱԳՆ խոսնակ ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԸ. «Գագաթնաժողովի արդյունքներն ու քննարկումներն արտացոլված են մամուլի հաղորդագրություններում, որոնք հասանելի են ՀՀ նախագահի և մյուս ղեկավարների պաշտոնական կայքերում, ինչպես նաև արտացոլված են փաստաթղթերում, որոնք ստորագրվել են գագաթնաժողովի արդյունքում: Մամուլի վերոհիշյալ հաղորդագրություններն ու փաստաթղթերը միակ հավաստի և պաշտոնական տեղեկատվական աղբյուրներն են»:
Ավելորդ չէ նշել, որ օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր. «Մենք աջակցել ենք մեր ինտեգրացիոն նախագծին Հայաստանի և Ղրղզստանի միանալու ջանքերը: Պայմանավորվել ենք աշխատանքային խումբ ստեղծել, որի առաջ խնդիր է դրված ամենակարճ ժամկետներում նախապատրաստել համապատասխան «ճանապարհային քարտեզ»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2852

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ