ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Դատախազներին հենց այնպես չեն փոխում

Դատախազներին հենց այնպես չեն փոխում
18.10.2013 | 00:35

Կան կառույցներ, որտեղ յուրաքանչյուր կադրային փոփոխություն հանրության մեջ մեծ հետաքրքրություն է առաջացնում, և դա բնական է, քանզի այդպիսի կառույցներում, մասնավորապես` ուժայիններում, մարդկանց հետագա ճակատագիրն է որոշվում: Այս համատեքստում անդրադառնանք ՀՀ դատախազությունում վերջին օրերին տեղի ունեցած մի շարք կադրային փոփոխություններին: Զարգացած երկրներում նույնիսկ «աննշան» քաղաքի դատախազի հրաժարականը լայն քննարկման առարկա է դառնում: Հեռու չգնանք. օրինակ, Իտալիայի Պալերմո քաղաքի դատախազի հրաժարականը բողոքի ալիք էր բարձրացրել, Պալերմոյի քաղաքացիները դուրս էին եկել փողոցներ և իշխանություններից պահանջում էին հիմնավորել «հին» դատախազի փոխարինումը «նորով»: Եվ դա տրամաբանական է, քանզի դատախազը, պաշտոնի բերումով, քաղաքացու հետագա ճակատագիրն է որոշում` մեղավո՞ր է նա, թե՞ անմեղ։ ՀՀ դատախազությունում վերջերս մի շարք դատախազներ փոխվեցին, հրաժարական տվեց նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը: Շատերը կարող են ասել` ՀՀ գլխավոր դատախազը նոր է նշանակվել այդ բարձր պաշտոնում, բնականաբար, նա պետք է ստեղծի իր համախոհների թիմը, որոնց հետ ճանապարհ է անցնելու, բայց այստեղ կա մի մեծ «բայց». հրաժարական տված յուրաքանչյուր դատախազ երկար ճանապարհ է անցել, մինչև նշանակվել է այդ պաշտոնում, կուտակել է աշխատանքային մեծ փորձ, մեր երկիրն էլ այդքան հարուստ չէ պրոֆեսիոնալ կադրերով, որ հեշտությամբ հրաժարվի նրանցից: Այլ հարց է, եթե տվյալ պաշտոնյան իր գործունեության շրջանակներում դատախազին հարիր կեցվածք չի դրսևորել, կամ, առանձին դեպքերում, խառնված է եղել ինչ-ինչ անմաքուր գործարքներում։ Նման դեպքերում վերջինիս պաշտոնանկությունը պետք է հիմնավորված լինի, որպեսզի ժողովուրդն էլ հասկանա, թե հրաժարական տված դատախազը ինչպես է աշխատել նախկինում, և որ սխալի համար են նրանից այսպես հեշտ ազատվում: Դատախազի աշխատանքին գնահատական տվողը պետք է ժողովուրդը լինի:


Կարեն ԹՈՒՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5203

Մեկնաբանություններ