ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Երջանիկ ԱԲԳԱՐՅԱՆ. «Մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա»

Երջանիկ ԱԲԳԱՐՅԱՆ. «Մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա»
31.07.2013 | 21:29

Այս «շարժման» իմաստը փնտրեք «ազնիվ քյարփինջ» քաղաքապետին ուղղված ՌՔ-ի հետեւյալ կշտամբական արտահայտության մեջ՝ «փողի բոչկայի վրա նստած՝ փող եք ուզում»: Սա մայրաքաղաքի իշխանության համար կոռուպցիոն համակարգ ձևավորելու հրահանգ էր, որն իրականցրեցին Երևանի հաջորդ քաղաքապետները: Ուրախալի է, որ ներկա շարժումը կարողացավ «կճմտել» այդ գործող հիդրա-համակարգի մի շոշափուկը՝ թեկուզ ստատուս քվոն առայժմ վերականգնելու տեսքով: Բայց տեսնում ենք, որ որոշ շրջանակներ այս լոկալ նպատակ հետապնդող քաղաքացիական շարժման մասնակի հաջողությունից և իրականությունից հեռուն գնացող եզրահանգումներ են անում, քաջալերում են շարժման մասնակիցների «մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա» չհռչակված, բայց ակնհայտորեն գործող կարգախոսը, խոսում են ինչ-որ «հեղափոխությունից», փորձում են վարկաբեկել ընդդիմադիր քաղաքական ուժերին ու գործիչներին, պառակտել ժողովրդի շահի համար պայքարողներին՝ հակադրելով սերունդներին և համատարած «շիրա տալով» ներկայիս երիտասարդությանը՝ իր «ուրիշ լինելու» հագագով: Այս ամբողջի իրական նպատակն է ներկա շարժումը հեռու պահել գլուխ, իրան եւ ձեռք ու ոտք ունեցողի տեսք ստանալուց, ինչն ամենավտանգավորն է ՍՍ-ական իշխանության համար:

Դիտվել է՝ 1940

Մեկնաբանություններ