Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

«Ինձ հայտնի են երկու մարդ, որ իրենց մասին փաստաթղթերը փնտրել-ոչնչացրել են»

 «Ինձ հայտնի են երկու մարդ, որ իրենց մասին փաստաթղթերը փնտրել-ոչնչացրել են»
24.06.2012 | 13:49

Թուրքական արխիվներից երբեմն անհետանում են պատմական կարևոր փաստաթղթեր: Օրինակ, Թուրքիայի Մեծ Մեջլիսի արդարադատության հանձնաժողովի նախագահ Ահմեդ Իյիմայան հրատարակել էր մի գիրք, որտեղ նա պնդում է, որ 15 տարի շարունակ փնտրել է 1920-ի հունվարի 28-ին Օսմանյան վերջին Մեջլիսի կողմից ընդունած Ազգային երդման տեքստի բնօրինակը, սակայն չի գտել: Այս ենթատեքստում չի բացառվում, որ կորչեն նաև հայերին և 1915-ի Հայոց ցեղասպանությանը վերաբերվող փաստաթղթերի բնօրինակները:

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն ԱՄԱՏՈՒՆԻ ՎԻՐԱԲՅԱԸ մեզ հետ զրույցում նշեց, որ փաստաթղթերը չեն կորչում: «Որոշ փաստաթղթեր մնում են անմատչելի, մի կողմ են դրվում, բայց չեն ոչնչացվում,-ասաց նա:- Ինձ հայտնի են երկու մարդ, որ իրենց մասին փաստաթղթերը փնտրել-ոչնչացրել են` Ստալինը և Բերիան»:

Թեմայի մասին մանրամասները տես «Իրատես de facto»-ի առաջիկա համարներում:

Արմին ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 7471

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ