-
30.07.2012|
17:29
Իվան Միրզոյանն Արցախի ազատամարտի 2-րդ կարգի հաշմանդամ է, տառապում է ծանր նյարդային հիվանդությամբ։ Նրա առողջության վերականգնման համար որոշակի գումար է պահանջվում` Իսրայելի «Տելաշոմեր» բուժհաստատությունում բուժումն իրականացնելու համար։
-
27.07.2012|
03:13
Ես մեղավոր չեմ, պատվարժան ընթերցողներ։ Նախաարձակուրդային երգիծապատում էի պատրաստել, օգոստոսյան տապին, գլադիատորի տոկունությամբ, դիմակայելու մի բալագույն բալասան։ Սակայն կակադուների կաղկանձը, արաների ավարառությունն ու ժակոների ժանտությունը շեղեցին ինձ։ Ի՜նչ արած, գուցե սա էր բարին և առաքինին։
-
24.07.2012|
03:12
Տարիներ շարունակ գրքեր ու հոդվածներ եմ գրել` վեր հանելով մեր բազմադարյա բարերարության ավանդույթները, ներկայացրել եմ բազմաթիվ բարեգործների ազգանվեր նպաստը, կատարել եմ ազգային բարերարության առանձնահատկությունների գիտական մշակումներ, և այդ ամենը մեկ նպատակով` ցանկանալով, որ մեր երիտասարդ պետությունում վերականգնվի 17-դարյա բարեսիրության մշակույթը:
-
19.07.2012|
21:48
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, որը դիտորդական առաքելությամբ գտնվում է Լեռնային Ղարաբաղում, «Իրատես de facto»-ի հետ զրույցում նշեց, որ ինքն այցելել է Մարտակերտի 4 գյուղերի ընտրատեղամասեր և խախտումներ չի արձանագրել:
-
18.07.2012|
11:44
Գյումրու «Մուշ-2» և «Անի» թաղամասերում կառուցվող 1756 բնակարաններից 640 և 2010 թ.-ին կառուցված, սակայն դեռևս չբաշխված 7 հատ մեկ սենյականոց բնակարանների բաշխման վիճակահանությունը կկայանա հուլիս 20-ին, ժամը 12-ին Գյումրու դրամատիկականԳյումրու «Մուշ-2» և «Անի» թաղամասերում կառուցվող 1756 բնակարաններից 640 և 2010 թ.-ին կառուցված, սակայն դեռևս չբաշխված 7 հատ մեկ սենյականոց բնակարանների բաշխման վիճակահանությունը կկայանա հուլիս 20-ին, ժամը 12-ին Գյումրու դրամատիկական թատրոնի դահլիճում: թատրոնի դահլիճում:
-
17.07.2012|
13:26
«Աշխարհըս մե փանջարա է, մըտիկ տըվողըն կու խուցվի, խաղերումեն բեզարիլ իմ». մետրոյից հրապարակ տանող աստիճանների վրա նստել և քամանչայի նվագակցությամբ ինքնամոռաց ու սրտահույզ երգում է թափառական երաժիշտը: Երգն աղոթքի նման տարածվում, հալչում է օդում` պարուրում արևով ներծծված աստիճաններով վերուվար անող մարդկանց: Զգում եմ, որ հոգիս թրթռում է մեծանուն աշուղի իմաստուն, սրտահույզ բառերից, իսկ թախծանուշ մեղեդին ցավով զարկվում է սրտիս` արցունք բերելով աչքերիս:
-
15.07.2012|
15:19
«Տոլմայի ավանդական» փառատոնին հրավիրված լրագրողներին «Սարդարապատի» հուշահամալիր տանող «Pressa» ցուցանակը կրող ավտոբուսի շարժվելուն չնայած ահագին ժամանակ կար, սակայն վերջինիս նստատեղերն արդեն զբաղեցրել էին զանազան տարիքի մարդիկ` հետներն էլ բազմաթիվ երեխաներ:
-
13.07.2012|
01:58
ՀՀ ԱԱԾ արխիվի գաղտնազերծված փաստաթղթերի հետ աշխատելիս հանդիպեցի Եվգենի Ժիռնովի «Մետեոսվոդկա» գործողությունը» հոդվածին` գրված 2000 թվականին ԱԱԾ ներքին օգտագործման համար:
-
12.07.2012|
13:54
Երևան-Աբովյան երթուղու վարորդները չէին պաշարել կառավարության շենքը Արթուր Հարությունյանը (Պալաչը) իր խոստացածին հակառակ, այսօր իր ժողովրդի հետ միասին կառավարության շենքի առջև «միտինգ» չէր կազմակերպել։ Հիշեցնենք, որ որոշվել էր, որ գործադուլի ակցիան շարունակելու են հուլիսի 12-13-ը, այն ուղղված է նշված երթուղու բարեգործական տրանսպորտի դեմ։
-
11.07.2012|
15:16
Ոչինչ չես կարող անել. ճաշակին ո՛չ ընկեր կա, ո՛չ խնամի ու ո՛չ էլ ընկերուհի։ Սա փաստենք և քայլենք առաջ։ Զի մինչ մենք առաջ ենք քայլում, աննահանջ շարունակվում է մայրաքաղաք Երևանի արձանագործական նկարագրի խեղաթյուրումը։