ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Գենդերային ծրագիրը ներմուծված է արտասահմանից և պարտադրված է Հայաստանին»

«Գենդերային ծրագիրը ներմուծված է արտասահմանից և  պարտադրված է Հայաստանին»
19.06.2012 | 18:12

«Ես կարծում եմ, որ Հայաստանում գենդերային հավասարությունը սկսվում է հենց Ազգային ժողովում կանանց ներգրավվածությունից, քանի որ այստեղ են մշակվում բոլոր այն օրենքները, որոնք վերաբերվում են կանանց իրավահավասարությունը»,- այսօր Մամուլի ազգային ակումբում Ազգային ժողովի ընտրություններում կանանց մասնակցության հիմնահարցին նվիրված մամուլ ասուլիսին ասաց Հայաստանում բրիտանական բարեգործական «Օքսֆամ» կազմակերպության տնօրեն ՄԱՐԳԱՐԻՏԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ:
Նշենք, որ «Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոնի տվյալներով` ՀԿ-ներում շարքային անդամների 30 տոկոսը տղամարդիկ են, կանայք թվով մոտ երկու անգամ գերազանցում են: Ստորին և միջին ղեկավար կազմում տղամարդկանց թիվն ավելանում է մոտ 41,2 տոկոս, կանաց թիվը նվազում է 58,8 տոկոս: Ղեկավար կազմում արդեն տղամարդիկ 75 տոկոս են կազմում, կանայք` 25 տոկոս, իսկ կուսակցությունների բարձրագույն ղեկավար կազմում կանաց թիվը գրեթե զրոյական է, չի հասնում 1 տոկոսի: Այս դեպքում հիմնական խոչընդոտ հանդիսացող գործոններն են, ըստ սոցհարցումների, քաղաքական պայքարում քրեական տարրերի առկայությունը, քաղաքական պայքարի ագրեսիվությունը, կենցաղային հոգսերով կանաց ծանրաբեռնվածությունը, նրանց կողմոնորոշվածությունը դեպի ընտանիքը, անվստահությունը սեփական ուժերի նկատմամբ և այլն: Ի դեպ փորձագետների գնահատականներն ու զանգվածային հարցումները բալային սանդղակով միմյանց չեն համապատասխանում:
ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆՆ իր խոսքում նկատեց, որ սոցիոլոգիական հարցումների հիմքում ընկած է` «տեսնես ինչի՞ են հարցնում, ո՞րն է ճիշտ պատասխանը» գործոնը: «Ամեն ինչ կախված է կանանցից, նրանց ակտիվությունից: Չպետք է սպասել մինչև երկիրը փոխվի, կանանց մուտքով է երկիրը փոխվելու: Չեմ կարծում թե երիտասարդ աղջիկներից որևէ մեկը, տղայի հետ վիճելուց, զիջի, նույնը պետք է այս դեպքում լինի»,- ասաց նա:
Հետաքրքիր և բոլորովին այլ էր «Իրատես de facto»-ի տնտեսական մեկնաբան ԺԱՍՄԵՆ ՎԻԼՅԱՆԻ դիտարկումը: Նա իր խոսքում նշեց, որ կարևորում է գենդերային ծրագիրը, լինելով տնտեսական մեկնաբան, ղեկավարում է նաև մամուլի մի քանի ծառայություններ: «Բայց պետք է հաշվի առնել, որ գենդերային ծրագիրը ներմուծված է արտասահմանից և պարտադրված է Հայաստանին: Սա առաջինը, երկրորդը` հայ կինը, մեր մենթալիտետում, շատ հաճախ ուղղակի չի ուզում ընդգրկվել քաղաքականության մեջ: Ես համամիտ չեմ այն տեսակետին, որ երկրի զարգացումը, տնտեսական ակտիվությունը կախված է կնոջ դերակատարությունից: Շատ երկրների վարչապետները կին չեն, բայց երկիրը զարգանում է: Քաղաքականության մեջ պետք է ներգրավվեն այն կանայք, ովքեր իսկապես ուզում են»,-ասաց Ժասմեն Վիլյանը, նշելով, որ քիչ չեն ՀԿ-ները, որոնց ղեկավարները կանայք են, բայց այնպիսի գործունեություն չեն ծավալել, որ գրավեն հասարակության վստահությունը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 10865

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ