-
29.10.2013|
00:09
Երեկ համացանցը ողողված էր ռուսական առաջին ալիքի մեկնաբան Իրադա Զեյնալովայի հայտարարության արձագանքներով: Ազգությամբ ադրբեջանցի լրագրողը, խոսելով ԱՊՀ երկրների ղեկավարների համաժողովի մասին, հայտարարել է, որ Հայաստանը կարող է չընդգրկվել Մաքսային միության կազմում, քանի որ Ադրբեջանի հետ ունի տարածքային խնդիր, իրեն «նեղություն չտալով» մանրամասնել, թե որ երկիրն է դեմ Հայաստանի անդամակցությանը։ Այս առնչությամբ news.am-ի հետ զրույցում պարզաբանումներ է ներկայացրել ԱԳՆ խոսնակ ՏԻԳՐԱՆ ԲԱԼԱՅԱՆԸ.
-
29.10.2013|
00:07
Երեկ վերսկսվել է հայտնի «բանդայի» գործով դատավարությունը, որի ընթացքում ներկայացվել են դատաբժշկական փորձաքննության արդյունքները։ Ըստ այդմ, դատապարտվածներից մեկի՝ Քյարամ Ամոյանին մինչ այդ վերագրված մատնահետքերը, արյան անալիզը և դիմակի մազերը նրան չեն պատկանում։ Այլ խոսքով, նախնական «փորձանմուշները» 95,5 %-ով չեն համապատասխանում իրականությանը։
-
24.10.2013|
23:21
«Իրատես de facto»-ն արդեն անդրադարձել է Գյումրու քաղաքապետարանում ՎՊ-ի ստուգումներին։ Տեղի մեր աղբյուրները նոր մանրամասներ են հաղորդում։ Վերահսկողները քննում են, թե ինչո՞ւ է խախտվել մրցույթներ հայտարարելու կարգը նաև քաղաքապետարանի բաժինների պետերին հատկացված ծառայողական ավտոմեքենաների պարագայում։ Որոշ տվյալներով՝ յուրաքանչյուր մեքենա գնվել է շուրջ 10000 դոլարով, ինչը համապատասխան փաստաթղթային ձևակերպում չի ստացել։ Մամուլն արդեն անդրադարձել է, որ Սամվել Բալասանյանի որդին՝ Միսակը, Չինաստանում ևս բիզնես ունի, ու, նույն աղբյուրի պնդմամբ, հենց իր կազմակերպության միջոցով են քաղաքապետարանի գումարները հասնում չինական ընկերություններին։
-
24.10.2013|
18:12
Քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը թեև համաներմամբ ազատ արձակվեց, սակայն ակնհայտ է, որ նա հանցանք չէր գործել, և ինքն էլ դժվարությամբ համաձայնեց համաներման տարբերակին: Այդ մասին նա հայտարարեց նաև իր մի քանի հարցազրույցներում: Տիգրանն անազատության մեջ անցկացրած իր երկուսուկես տարին կորած չի համարում, քանի որ, ինչպես շատ քաղբանտարկյալներ, այդ ընթացքում հասցրել է ծանոթանալ բանտային կյանքին ու այնտեղի բարքերին: Սակայն մինչ բանտային կյանքում իրեն հանդիպած երևույթների մասին բարձրաձայնելը և դրանց դեմ պայքարելը, Տիգրան Առաքելյանը պետք է պայքարի այն ապօրինի վճիռների դեմ, որոնց պատճառով նա հայտնվեց անազատության մեջ:
-
24.10.2013|
16:22
Թվում էր, թե Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի՝ հայտնի Լիսկայի առանձնատան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի սպանությունը կոծկած ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանին ԱԺ մեծամասնության և ընդդիմության ստվար հատվածի ձեռամբ Գլխավոր դատախազ նշանակելուց հետո Լիսկան պիտի մոռացվեր առժամանակ: Բայց՝ ոչ:
-
24.10.2013|
14:07
Տեղակություններ էին տարածվել, որ Նախախորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանին բերման են ենթարկել ոստիկանություն:
irates.am-ը փորձեց Նախախորհրդարանի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանից իմանալ, թե որն է Վարդան Հակոբյանի նկատմամբ իրավապահների ուշադրության պատճառը:
-
22.10.2013|
16:57
«Վճարում ենք 100 դրամ» շարժման մասնակիցներն այսօր ասուլիսի էին հրավիրել լրատվամիջոցներին: Նրանց մտահոգում է այն, որ Երևանի ավագանու կեղծված ընտրությունների արդյունքում ձևավորված տեղական ինքնակառավարման մարմինները, ելնելով իրենց բիզնես շահերից, շարունակում են ընդունել «հակասոցիալական և ապօրինի որոշումներ»: Իրենց պահանջները և հուզող հարցերը նրանք մանրամասնորեն ներկայացրել են այսօրվա հայտարարության մեջ:
-
22.10.2013|
12:04
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» երկօրյա համաժողովում այսօր խոսեց միջազգային պարտավորությունների մասին, որոնք բոլոր պետություններին հնարավորություն են տալիս իրենց ձայնը բարձրացնել հանուն մարդու իրավունքների պաշտպանության: Ըստ նրա՝ միջազգային կոնվենցիաների համաձայն՝ պետությունները կարող են ակտիվ պայքարել այլատյացության և անհանդուրժողականության դեմ:
-
18.10.2013|
16:45
Տիգրան Առաքելյանը երեկ հեռուստաեթերով ասել է բաներ, որոնց մասին հասարակությունը ընդհանուր առմամբ տեղյակ էր: Սկսած` թե ինչպես է հնարավոր քաղաքացու նկատմամբ գործ սարքել, տևական ժամանակ մարդուն ազատազրկել և հետո նույն այդ գործը մեկ օրվա մեջ գլխիվայր շուռ տալ՝ ազատազրկվածին ազատություն շնորհելով, վերջացրած նրանով, որ Հայաստանի ազատազրկման վայրերում մարդկանց թերսնում են:
-
18.10.2013|
00:35
Կան կառույցներ, որտեղ յուրաքանչյուր կադրային փոփոխություն հանրության մեջ մեծ հետաքրքրություն է առաջացնում, և դա բնական է, քանզի այդպիսի կառույցներում, մասնավորապես` ուժայիններում, մարդկանց հետագա ճակատագիրն է որոշվում: Այս համատեքստում անդրադառնանք ՀՀ դատախազությունում վերջին օրերին տեղի ունեցած մի շարք կադրային փոփոխություններին: