ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 
  • Տիմոշենկոյի դուստրը հայտարարել է, որ մայրը կրիտիկական վիճակում է

    Տիմոշենկոյի դուստրը հայտարարել է, որ մայրը կրիտիկական վիճակում է

    05.01.2014| 13:49
    ՈՒկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դուստրը` Եվգենիա Տիմոշենկոն, հայտարարություն է արել մոր կրիտիկական վիճակի մասին:
  • Հացադուլավորներից տեղեկություն չունեն

    Հացադուլավորներից տեղեկություն չունեն

    03.01.2014| 15:32
    Անցյալ տարի, նոյեմբերի 5-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում հեղափոխության փորձ իրականացնելու հետևանքով կալանավորված Շանթ Հարությունյանի և նրա ընկերների մասին հարազատները ոչ մի տեղեկություն չունեն ցայսօր:
  • Իշխանությունն ինքն իր համար թակարդ է լարում

    Իշխանությունն ինքն իր համար թակարդ է լարում

    02.01.2014| 13:21
    «Պապ ջան, սիրում եմ քեզ, դուխով եղիր, Նոր տարիդ շնորհավոր, քեզ առողջություն»: Ընդամենը այսքան բան պիտի ասեր Շահեն Հարությունյանը իր ԱԱԾ-ի նկուղում փակված հորը` Շանթ Հարությունյանին, և այս մի նախադասության համար նրան երեկ օրենքի պահապանները գցել են գետնին, խոչընդոտել նրա` ՀՀ Սահմանադրությամբ ամրագված` ազատ տեղաշարժվելու իրավունքը: Շահենն, ի վերջո, բարձրախոսով հորը շնորհավորել է, քանի որ Ազատության հրապարակից մեկնարկած «Հանուն ազատ անկախ Հայաստանի» կարգախոսով երթի մասնակիցներին վերջում թույլ են տվել մոտենալ ԱԱԾ շենքին: Ոստիկանները հրել-գցել են նաև Շանթ Հարությունյանի կնոջը` Ռուզան Բադալյանին, հրմշտոցի ժամանակ պոկել ակտիվիստներից մեկի պայուսակը
  • Իրանի ամենահարուստ մարդը ձերբակալվել է

    Իրանի ամենահարուստ մարդը ձերբակալվել է

    31.12.2013| 00:54
    Իրանում ձերբակալվել է երկրում ամենահարուստ մարդը՝ գործարար, միլիարդատեր Բաբակ Զանջանին։ Ինչպես հաղորդում է BBC-ն, պաշտոնապես չի հայտարարվում, թե ինչ մեղադրանք է ներկայացված նրան, սակայն վերջերս Իրանի խորհրդարանի պատգամավորների խումբը մեղադրել էր Զանջանիին կոռուպցիայի մեջ։ Ինքը՝ գործարարը, հերքում է բոլոր մեղադրանքները։
  • Ոստիկանությունն ուժեղացված ծառայության անցավ Երևանում

    Ոստիկանությունն ուժեղացված ծառայության անցավ Երևանում

    30.12.2013| 21:37
    Դեկտեմբերի 30-ի առավոտյան ոստիկանության ստորաբաժանումների պարեկային խմբերն ուժեղացված ծառայության անցան Երևանում: Ամանորի և Սուրբ ծննդյան նախատոնական ու տոնական օրերին մայրաքաղաքում պարեկում իրականացնող վերակարգերի ստուգատեսն ընդունեց ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Ստուգատեսին մասնակցում էին ոստիկանության բարձրաստիճան սպաներ:
  • Ուզում են երկարացնել Վարդան Պետրոսյանի կալանքի ժամկետը

    Ուզում են երկարացնել Վարդան Պետրոսյանի կալանքի ժամկետը

    30.12.2013| 15:00
    Այսօր Կոտայքի մարզային վարչության ուղեկցող դասակի ծառայողները Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության Եղվարդի դատարան են բերել սիրված ու ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանին: Քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ, ոստիկանության մայոր Դավիթ Մարտիրոսյանը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի դատարանը ևս 2 ամսով երկարացնի Վարդան Պետրսյանի կալանքը, որպես խափանման միջոց:
  • Նոր տարին՝ նոր քաղբանտարկյալներով

    Նոր տարին՝ նոր քաղբանտարկյալներով

    29.12.2013| 19:22
    Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին ակցիա իրականացնելու հետևանքով կալանավորված Շանթ Հարությունյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Ալբերտ Մարգարյանի, Միսակ Առաքելյանի, Անուշավան Գրիգորյանի, Վահե Մկրտչյանի կալանքը երկու ամսով երկարացնելու միջնորդությունը, որը ներկայացրել էր քննչական խմբի ղեկավարը:
  • Շանթ Հարությունյանը, Նոր տարին ու ազատության իրավունքի բռնաբարումը

    Շանթ Հարությունյանը, Նոր տարին ու ազատության իրավունքի բռնաբարումը

    29.12.2013| 19:13
    Սովետի ժամանակ մարդը КГБ-ի գլխավոր մուտքով ներս էր մտնում ու դուրս չէր գալիս: Երեխա ժամանակ լսել էի այս մասին ու զարմացել: Իջևանի մեր հեռավոր բարեկամներից մեկին այդպես ներս էին տարել, ու նա այլևս դուրս չէր եկել շենքից: Նրան եղբայրները վերջին անգամ տեսել էին КГБ-ի շենքը մտնելիս: Ու վերջ: Դա 1980-ականների սկիզբն էր: Ես հավատացի այդ անգամ ու սարսափեցի կոմունիստների սարքած երկրից: Իսկ երբ 1993-ին Փարիզ գնացի ու տեսա, որ դա մեր պատմության դասագրքերի «քըխ» կապիտալիզմի որջերից մեկը չի, այլ մի հրաշալի քաղաք, ուր մանրամասնորեն ամեն ինչ մտածված է մարդու համար, էլ ավելի ապշեցի, թե ինչ ստի երկրում եմ ես ծնվել:
  • ՃՈ-ն էլ էստեղ է ոտուձեռ ընկել

    ՃՈ-ն էլ էստեղ է ոտուձեռ ընկել

    26.12.2013| 19:36
    Ողջ տարին մայրաքաղաքի բանուկ փողոցներում, որտեղ մշտապես ավտոտեսուչների հսկողության կարիքն է զգացվում, ձևի համար մեկ հատ ոստիկանական համազգեստով, փայտով, սուլիչով մարդ չէիր տեսնի: Հիմա այնպես մի ձեռուոտ են ընկել, սուլում ու հետապնդում են մեքենաներին, որ պատմելու չէ:
  • Չգիտե՞ն, թե ինչպես վարվեն Շանթի հետ

    Չգիտե՞ն, թե ինչպես վարվեն Շանթի հետ

    25.12.2013| 23:38
    Հավանաբար իշխանությունները չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչպես վարվեն Երևանի Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին հեղափոխության փորձ իրականացրած Շանթ Հարությունյանի և մյուս կալանավորվածների հետ: Դեռևս տասն օր առաջ հայտնել էին, որ արդեն պատրաստ են Շանթ Հարությունյանին վերաբերող դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունները, սակայն մինչ օրս դրանք չեն հրապարակվում: