ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 
  • ՄԱԿ-ը պահանջում է պատժել Հյուսիսային Կորեային` սեփական ժողովրդի նկատմամբ «հանցագործություններ» կատարելու համար

    ՄԱԿ-ը պահանջում է պատժել Հյուսիսային Կորեային` սեփական ժողովրդի նկատմամբ «հանցագործություններ» կատարելու համար

    17.02.2014| 17:01
    ՄԱԿ-ը պատրաստվում է հրապարակելու Հյուսիսային Կորեայում` մարդու իրավունքների խոշոր խախտման հետաքննության արդյունքները և պատիժ պահանջել բնակչության նկատմամբ պետության կողմից ճնշում գործադրելու համար: Մեկ տարի տևած հետաքննության արդյունքների վերաբերյալ զեկույցը կհրապարակվի մոտ ժամանակներս:
  • ՍԴ-ն իր անելիքը էն գլխից գիտեր

    ՍԴ-ն իր անելիքը էն գլխից գիտեր

    17.02.2014| 15:13
    Այն, ինչ չի տեղավորվում միջազգային իրավաբանության մեջ, թույլատրելի է Հայաստանում, որովհետև նրա Սահմանադրական դատարանի «ասածը օ-րեն-քա»։
  • Քննիչը ստեղծել է անհաղթահարելի ուժ

    Քննիչը ստեղծել է անհաղթահարելի ուժ

    17.02.2014| 13:25
    Անցյալ տարի, հունիսի 2-ին, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ ի սկզբանե հույս ուներ, որ դատարանը կիրականացնի արդարադատություն և կվերացնի այն խախտումները, որոնցով Սուրիկ Խաչատրյանի որդին ազատվել էր քրեական պատասխանատվությունից: Սակայն դատարանը կասեցրել է փաստաբան Հայկ Ալումյանի բողոքի քննությունը մինչև քննիչը կցանկանա գործի նյութերը ներկայացնել դատարան:
  • Ձերբակալված ցուցարարները ազատ կարձակվեն

    Ձերբակալված ցուցարարները ազատ կարձակվեն

    17.02.2014| 12:13
    ՈՒկրաինայում փետրվարի 17-ից ուժի մեջ կմտնի համաներման մասին օրենքը, որը վերաբերում է զանգվածային ցույցերի բոլոր մասնակիցներին: Օրենքը նախատեսում է քրեական պատասխանատվությունից ազատել նրանց, ովքեր 2013-ի դեկտեմբերի 27-ից մինչև այս տարվա փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում ձերբակալվել են, ինչպես նաև վարչական պատասխանատվությունից ազատել նրանց, ում նկատմամբ վարչական կալանք է կիրառված:
  • Աննա Շաբատովան` Չեխիայի մարդու իրավունքների պաշտպան

    Աննա Շաբատովան` Չեխիայի մարդու իրավունքների պաշտպան

    16.02.2014| 18:28
    Չեխիայի խորհրդարանը մարդու իրավունքների նոր պաշտպան է ընտրել 63 ամյա Աննա Շաբատովային, ով նախկինումˋ 2001-2007 թվականներին աշխատել է իբրև Չեխիայի մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ։
  • Սոցիալական երաշխիքների մասին նոր օրենքը դատավորներին կստիպի մինչև հուլիսի 1-ը թոշակի անցնել

    Սոցիալական երաշխիքների մասին նոր օրենքը դատավորներին կստիպի մինչև հուլիսի 1-ը թոշակի անցնել

    16.02.2014| 18:21
    2014թ. հուլիսի 1-ից սկսած դատախազների, դատավորների ու քննիչների կենսաթոշակները կսկսեն հաշվարկել այնպես, ինչպես ՀՀ մնացած բոլոր քաղաքացիներինը։ Նման կարգ է նախատեսված 2013-ի տարեվերջին ԱԺ-ի ընդունած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում կատարված փոփոխություններով:
  • Սևամորթին գնդակահարելու համար 60 տարի են «տվել»

    Սևամորթին գնդակահարելու համար 60 տարի են «տվել»

    16.02.2014| 14:12
    ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում դատարանի վճռով 17-ամյա աֆրոամերիկացուն գնդակահարած Մայքլ Դանը մեղադրվել է ներկայացված մեղադրանքի երեք կետով: Դեպքը տեղի է ունեցել 2012-ի նոյեմբերին` ավտոլցակայանում, երբ Դանը նկատողություն է արել սպանված Դևիսին և նրա երեք ընկերներին, ովքեր չափազանց բարձր երաժշտություն էին միացրել:
  • Երբ խեղաթյուրվում է ոստիկանության` օրենքով սահմանված առաքելությունը

    Երբ խեղաթյուրվում է ոստիկանության` օրենքով սահմանված առաքելությունը

    13.02.2014| 14:21
    Եթե ոստիկանապետը քաղբանտարկյալին բանտում սպառնա նրա որդու անվտանգությամբ, ապա ոստիկանն իր վերադասից ոչնչով պակաս չէ, որ, ասենք, լրագրող ապտակի:
  • ՍԴ-ն էլ վարկաբեկվեց

    ՍԴ-ն էլ վարկաբեկվեց

    12.02.2014| 15:52
    Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն իսկական ցնցում է առաջացրել երկրում: Տարբեր օղակներից ամեն օր ըմբոստության ալիք է բռնկում ու ցցուն օրինակ դառնում, որ Հայաստանում այս օրենքի կիրառումը վաղաժամկետ է: Այս օրենքի ընդունումը մեր ղեկավարման օղակի ևս երկու թերություններ մատնանշեց:
  • Ակտիվիստներին բերման են ենթարկել ապօրինաբա՞ր

    Ակտիվիստներին բերման են ենթարկել ապօրինաբա՞ր

    10.02.2014| 14:06
    Անցած գիշեր Երևանում ոստիկանությունը բերման է ենթարկել ՀԱԿ-ի 9 ակտիվիստների: Նրանք ձերբակալվել են պետական գույքը վնասելու փորձի պատճառաբանությամբ: ՀԱԿ -իակտիվիստները գիշերվա ժամը 02:30 -ին դուրս էին եկել փողոց մարտի 1-ին տեղի ունենալիք ՀԱԿ-ի հանրահավաքի իրազեկման աշխատանքների համար: Ակտիվիստները ձերբակալվել են առանց սկսելու իրազեկումը: Նրանք երեք ժամ հետո ազատ են արձակվել: