«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

ԵՃՇՊՀ-Ն ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԿԱՊԵՐԸ

ԵՃՇՊՀ-Ն ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԿԱՊԵՐԸ
26.07.2011 | 00:00

2010-11 ուսումնական տարում Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանն (ԵՃՇՊՀ) ավարտեց Իրանի, Սիրիայի, Ռուսաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի 80 քաղաքացի` 29-ը մագիստրոսի, 51-ը` բակալավրի կրթական աստիճանով, որոնց զգալի մասը մտադիր է ուսումը շարունակելու մագիստրատուրայում։
Կրթական, գիտական և գործնական ոլորտներում միջազգային կապերի ամրապնդումն ու զարգացումը ԵՃՇՊՀ ռազմավարական ծրագրերում առանցքային են։ Այդ շրջանակներում Իտալիայի ԱԳՆ և ՀՀ մշակույթի նախարարությունների միջև կնքված պայմանագրի համաձայն` նախատեսվում է կրթական մագիստրատուրայի երկամյա ծրագիր, որն իրականացնելու են ԵՃՇՊՀ-ն և Միլանի պոլիտեխնիկը։ Ծրագիրը նախատեսում է ուսուցում պատմամշակութային արժեքների (տաճարներ, հուշարձաններ և այլն) վերականգնման, վերակառուցման ու պահպանման ուղղությամբ։ Այս ծրագրի շրջանակներում ուսուցումն ավարտած ուսանողները կստանան նաև Միլանի պոլիտեխնիկի դիպլոմ։ «Իտալիան լուրջ ավանդույթներ ունի Հայաստանն ուսումնասիրելու գործում, որի հիմնադիրը պրոֆեսոր Ալպագոներն է (1960-ականներ)։ Այժմ Իտալիայում գործում է հայկական մշակույթի փաստագրման և ուսումնասիրման կենտրոն, որն աշխատում է ոչ միայն ընդհանուր ուսումնասիրության, այլև ճարտարապետության գծով։ Մի քանի տարի առաջ այցելել ենք Հայաստան, ուսումնասիրել և գնահատել ենք հայկական հուշարձանների կարևորությունը, որից հետո դիմեցինք Իտալիայի ԱԳՆ-ին` ծրագրի ֆինանսավորման համար։ Ինչ վերաբերում է ԵՃՇՊՀ-ի կրթական մակարդակին, ապա այն շատ գնահատելի է։ Մենք աշխատել ենք այս համալսարանի շրջանավարտների հետ, և պետք է նշեմ, որ նրանց գիտելիքները համապատասխանում են Միլանի պոլիտեխնիկականի չափանիշներին»,- մեզ հետ զրույցում ասաց Միլանի պոլիտեխնիկի ներկայացուցիչ, ճարտարապետության պրոֆեսոր ՄԱՐԻՈՍ ԲՈՐՅԱՆԻՆ, երբ նրանից փորձեցինք ճշտել` ինչո՞ւ է ընտրվել Հայաստանը, և ի՞նչ կրթական մակարդակ ունի հայաստանյան բուհը։ Այն, որ Հայաստանի շրջանավարտները կստանան նաև Միլանի պոլիտեխնիկի համապատասխան դիպլոմը, լուրջ ձեռքբերում է։ Նշենք, որ ԵՃՇՊՀ-ի ճարտարապետության դիպլոմը պետական ճանաչում է ստացել Ֆրանսիայի կառավարության կողմից։ Հետաքրքիր է` Իտալիայի կառավարությունը նույնպե՞ս կճանաչի հայաստանյան բուհի դիպլոմը։ «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը որդեգրել է Բոլոնիայի ծրագիրը, դա նպաստում է համալսարանի եվրաինտեգրմանը։ Այո, իհարկե, հնարավոր է, որ հետագայում նման գործընթաց տեղի ունենա»,- պարզաբանեց պրոֆեսոր ՖՐԱՆՍԻՍԿՈ ԱՈՒՋԵԼԻՆ։ Ի դեպ, օրերս համագործակցության պայմանագիր է կնքվել Հռոմի Լա Սապիենզա համալսարանի և ԵՃՇՊՀ-ի միջև։ Նկատենք, որ Իտալիայի հետ համագործակցությունը ավանդական է դառնում։ Համալսարանը պայմանագրեր է կնքել Ֆլորենցիայի պետական համալսարանի և «Ռոմռոալդո դել Բիանկո» հիմնադրամի հետ։

Զարուհի ԹԵՐԶՅԱՆ

Դիտվել է՝ 1545

Մեկնաբանություններ