ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

ԲԻԶՆԵ՞Ս, ԹԵ՞ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ

ԲԻԶՆԵ՞Ս, ԹԵ՞ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԻՆ
04.11.2011 | 00:00

Մի քանի ամիս առաջ «Իրատես de facto»-ն ահազանգել էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անորակ հաց են տալիս բանտարկյալներին, ինչի պատճառով նրանք մարսողական խնդիրներ ունեն։
Օրերս խմբագրությունը բանտարկյալներից վերստին ահազանգ ստացավ։ Վերջիններս պատմեցին, որ այսօր հացի վիճակը նախկինի պես է։ Զայրացած կալանավորները նշում էին, որ հոդվածի տպագրությունից հետո հսկողության տակ է եղել իրավիճակը, սակայն, շատ չանցած, ամեն ինչ վերադարձել է նախկին հուն։ Հիշեցնենք, որ հոդվածի առնչությամբ արդարադատության նախարարությունը քրեակատարողական հիմնարկում ստուգումներ էր անցկացրել, և իրավիճակը շտկվել էր։ Ցավոք, ժամանակավոր։
Ստացվում է` 10-15 օրը մեկ նույն հոդվածը պետք է տպագրենք, որպեսզի հաց մատակարարող «փռնչիները» հասկանան, որ չի կարելի բանտարկյալների առողջության հաշվին «բիզնես անել»։
Ի դեպ, ինչպես նախորդ անգամ էինք տեղեկացրել, բանտին կից գործող հացի փուռը, կալանավորների փոխանցմամբ, պատկանում է «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամին։ Լա՜վ աջակցող են, խոսք չկա։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1462

Մեկնաբանություններ