ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 
  • Իսկ խելագարը մենք էինք

    Իսկ խելագարը մենք էինք

    07.05.2023| 20:40
    Հայրենատվության վերջին արարը ամփոփելիս որոշել է հանդես գալ որպես վերջացած խեղկատակ, որպես ցնորված, որպես կապովի գիժ-աննորմալ: Երևի տերերն ասել են՝ եթե կարողանաս քեզ այդպես ներկայացնել, ապա կճանաչվես անմեղսունակ, կազատվես դատաստանից ու հնարավորություն կունենաս ինչ-որ ջհաննամում վայելել թալանածդ միլիարդները: Վերջում անհայրենիք մնացած ինչ-որ մեկը գուցե շիվարած կհարցնի՝ բա եթե ցնորված խեղկատակ էր, ապա ինչո՞ւ հիմք ընդունեցիք դրա ստորագրություններն ու խլեցիք մեր հայրենիքը: Պատասխանը կլինի շատ համոզիչ. թե ստորագրելիս սթափ էր ու ողջամիտ, բայց տեսնելով ստորագրածի հետևանքները՝ դարդից ցնորվեց: Այսինքն՝ պատասխանը կլինի ցինիկ քրքիջ, կլինի մատակի լիրբ խրխինջ ողջ ազգի դեմքին: Հետագա տասնամյակներին աշխարհի ճամփեքին թափառական դարձած վերլուծաբանները երկար կբանավիճեն՝ խելագա՞ր էր, թե՞ խելագար չէր: Ու ոչ մեկի մտքով չի անցնի, որ խելագարը մենք էինք: Մենք՝ ազգովի:
  • Գրիգորի Խաչատուրովի պաշտպանությունը կարող է դառնալ հանրային հաշտեցման մեծ պրոցեսի առաջին լուրջ քայլը

    Գրիգորի Խաչատուրովի պաշտպանությունը կարող է դառնալ հանրային հաշտեցման մեծ պրոցեսի առաջին լուրջ քայլը

    03.05.2023| 10:06
    Գրիգորի Խաչատուրովի պաշտպանության պրոցեսը պետք է հանել զուտ իրավապաշտպանության հարթությունից։ Սա պետք է տեղափոխվի պետության պաշպանության և հանրային հաշտեցման դաշտ։
  • Գրիգորի խաչատուրովի նկատմամբ հետապնդումը կապ ունի իշխանության և ադրբեջանա-թուրքական բեմադրված բանակցությունների հետ

    Գրիգորի խաչատուրովի նկատմամբ հետապնդումը կապ ունի իշխանության և ադրբեջանա-թուրքական բեմադրված բանակցությունների հետ

    29.04.2023| 21:23
    «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը դատապարտում է իշխանության կողմից 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հետապնդումներ իրականացնելու վարքագիծը:
  • ՈՒղիղ մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան անիվների տակ զոհվեց Սոնա Մնացականյանը
  • Երևանի կենտրոնում գործող հսկայական առևտրի կենտրոնում բոլորը՝ տնօրենից մինչև չգիտեմով, անհայտ են

    Երևանի կենտրոնում գործող հսկայական առևտրի կենտրոնում բոլորը՝ տնօրենից մինչև չգիտեմով, անհայտ են

    22.04.2023| 20:10
    Ավտոմեքենայով մտել էի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածք: Ավտոմեքենան փորձեցի կայանել: Նշանագրված կայանատեղիի մեծ մասը զբաղեցնում էին տարբեր ձևաչափի մետաղական իրեր: Ավտոմեքենային մոտեցավ առանց անվանաքարտի և առանց որևէ տարբերանշանի, անհայտ պետության զինվորական համազգեստով, հայախոս, արական սեռի անձնավորություն և պահանջեց ավտոմեքենան կայանել նշանագրված հատվածում: Այն հատվածում, որի մեծ մասը զբաղեցնում էին մետաղական իրերը: Բացատրեցի այդ հատվածում կայանելու անհնարինությունը:
  • Հայաստանի դժբախտությունը բնակչության կաստայական բաժանումն է

    Հայաստանի դժբախտությունը բնակչության կաստայական բաժանումն է

    21.04.2023| 20:02
    Կա երկու հիմնական կաստա: Առաջին կաստայի մեջ մտնում են հագած-կապած, կերած-խմած, բարձր եկամուտներով, թանկարժեք տներով ու մեքենաներով, արտասահմանյան գաստրոլներով և կեղծ հայրենասիրական պաթոսախառն գրառումներով պլպլան վերնախավի մարդիկ, որոնք, որպես կանոն, բանակում չեն ծառայում, սահմանին չեն զոհվում և արտասահմանում բնակարան ունեն՝ հարմար պահի թռնելու համար: Երկրորդ կաստայի մեջ են օրվա հացը մի կերպ վաստակող, աամեն ինչի կարոտ, բոլոր բարիքներից զուրկ, արևի և ցրտի տակ աշխատող հողի մշակները, մանրադրամները հաշվող ու խնայող ուսուցիչներն ու ծառայողները, կյանքից դառնացած, անշուք հագուստով, սառած հայացքներով քաղաքացիները, որոնց զավակները զոհվում են սահմանին՝ թողնելով վիշտ և անորոշություն: Եվ գիտեք, երբ գալիս Է հայրենիքի վերջը: Այն պահին, երբ տառապյալները հոգնում են տառապելուց և հրաժարվում են այն հայրենիքից, որտեղ իրենք ճնշված են և շահագործված, այդ պահից նրանց գլխին այլևս չես կարող հայրենասիրական ճառեր կարդալ ու երգեր երգել: Նրանք արդեն հայրենիք չունեն: Կերած-խմածները, այդ պահից սկսած, արագ կթռնեն հարուստ և բարեկեցիկ երկրներ, որտեղ կիրակի օրերին կհավաքվեն ճոխ ու ոսկեզօծ հայկական եկեղեցում և նորից կխոսեն հայրենասիրությունից:
  • Ծաղրեց Մասիսն ու այն ամենը, ինչը խորհրդանշում է Մասիսը

    Ծաղրեց Մասիսն ու այն ամենը, ինչը խորհրդանշում է Մասիսը

    19.04.2023| 22:12
    Չարենցից մինչև Մահարի, մինչև Դաշտենց ու Շիրազ հարյուր տարի շարունակ հոգի ու ջանք չխնայեցին թափառիկ զանգվածից ազգ վերակերտելու համար: Մի քոչվոր իր թափորով հարյուր տարվա ջանքը մի վայրկյանում փոշիացրեց, տվեց անապատների քամուն: Ծաղրեց Մասիսն ու այն ամենը, ինչը խորհրդանշում է Մասիսը: Ու դա արեց ամենացինիկ կերպով, արեց հայասպանդի տարելիցից մի քանի օր առաջ:
  • Հայկական օրակարգ. ինչու՞  չի ստացվում

    Հայկական օրակարգ. ինչու՞ չի ստացվում

    18.04.2023| 22:20
    «Գրավիր Ուոլ Սթրիթը» հայտնի շարժման հիմնական կարգախոսներից մեկը այսպիսին էր. «Մենք 99 տոկոս ենք» - “We are the 99 %”.
  • Քննչականի կազմած արձանագրությունները ակնհայտ հակաիրավական են և պայմանավորված են ՔՊ-ից ՔԿ-ի քաղաքական կախվածությամբ

    Քննչականի կազմած արձանագրությունները ակնհայտ հակաիրավական են և պայմանավորված են ՔՊ-ից ՔԿ-ի քաղաքական կախվածությամբ

    18.04.2023| 21:56
    Ո՛չ Ալեն Սիմոնյանի թքույթում և ո՛չ էլ Արթուր Հովհաննիսյանի խոսույթում քննչական կոմիտեն առերևույթ հանցակազմ չի նկատել և ըստ այդմ կազմել է քրեական վարույթ չնախաձեռնելու արձանագրություն։
  • Հայտարարություն

    Հայտարարություն

    17.04.2023| 23:45
    Լրացավ մեկ տարին, ինչ բռնել ենք պայքարի իրավական ուղին՝ համոզված լինելով դավաճանական խմբի ազգակործան գործունեության մեջ: