-
27.06.2023|
20:17
Շարունակելով այն թեմայի քննարկումը, թե ներկա իրավիճակում մեր կյանքի հարատևման համար որն է ամենակարևորը և, ըստ այդմ, որն է մեր ազգային գաղափարախոսության կենտրոնական պրոբլեմը, մենք անհրաժեշտաբար հանգում ենք հետևյալ մտքին։
-
26.06.2023|
21:02
Սովետական ժամանակներից մնացած մի արատավոր ավանդույթ է պահպանվել. եթե վարչական մարմինը համարում է, որ իրեն ուղղված դիմումը ենթակա է այլ վարչական մարմնի իրավասությանը, ապա հետ է վերադարձնում՝ պարզաբանելով, որ սխալ հասցեով եք դիմել: Լավագույն դեպքում՝ պարզաբանում են նաև, թե որ վարչական մարմին դիմեն: Հիմա այս ավանդույթը հարստացել է նոր շտրիխներով, վարչական մարմնի աշխատակիցը՝ դիմումը վերադասին հանձնելու փոխարեն, ևս վարվում է այն վերադարձնելու գրավիչ պրակտիկայով
-
25.06.2023|
22:42
Մարդկանց կենսաբանական անվտանգության ապահովումը գոյության պահպանման հիմնական ֆունկցիան է, որի համար պահանջվում է հասկանալ կյանքի ընթացքը, վտանգի աղբյուրները, դրանցից ձերբազատվելու ճանապարհները և այլն։
-
25.06.2023|
22:33
Հասկանալի պատճառներով աղքատ երկրներում զանազան խարդախներ հաջողության շանս չունեն, առնվազն երկու պատճառով։
-
24.06.2023|
22:08
Հայաստանի քաղաքական դաշտում (մասնավորապես՝ ոչ իշխանական) միայն մեկ ճգնաժամ կա՝ առաջնորդության: Մնացածը հորինովի են, և՛ մարդկանց անհաղորդ լինելը, և Նիկոլի լավ պառակտող լինելը, և՛ ռեսուրսի բացակայությունը, և՛ մնացյալ ամենը ինչ, որ անհրաժեշտ է երկրում իրողություն փոխելու համար:
-
24.06.2023|
21:53
Իմաստալից ու գեղեցիկ ավանդույթ է՝ յուրայիններին կոչել հայրենի երկրի հին ու նոր անուններով: Հայերս այդ ավանդույթի ջատագովն ենք, եզակիներից մեկն աշխարհում:
-
23.06.2023|
10:59
Այս տեսագրության մեջ Հայաստանի լավագույն ծառագետներից մեկը, Իջևանի դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանը ներկայացնում է փաստեր այն մասին, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանի ղեկին եկած փաշինյանական կառավարությունը հետևողական-քայքայիչ գործողություններ է սկսել Իջևանի դենդրոպարկը վերացնելու ուղղությամբ։
-
22.06.2023|
10:54
Անձնագրային բաժնի պետ, տիկին Աննա Հովսեփի Մակարյան, Երևան քաղաքի բոլոր բաժիններում աներևակայելի հերթեր են գոյանում։
-
21.06.2023|
22:11
Ամբողջ աշխարհը շունչը պահած հետևում է ուկրաինական պատերազմի ընթացքին։ Արդեն չկա հին աշխարհակարգը, իսկ նորի ձևը և տեսակը որոշելու է Մարտի Դաշտը։
-
21.06.2023|
10:38
Երևան – Շորժա M14 մայրուղու «Ժայռ» հանգստի գոտու հարևանությամբ Սևանի ափին գործում է ապօրինի ավազի հանք։ Տեսանկարահանելով ապօրինության կետին մոտենալու ճանապարհի մի հատվածը, որը գտնվում է ջրասուզակների «Ժայռ» հանգստյան գոտու հարևանությամբ դեպքի մասին «Էկո-մեդիա» ցանցի համահիմնադիր, լրագրող Նարինե Կիրակոսյանը տեղյակ պահեց Գեղարքունիկի մարզի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանին և ահազանգեց բնապահպանության և Ընդերքի տեսչական մարմնի 119 թեժ հեռախոսահամարին։