-
29.09.2023|
21:20
Իրավագետ ընկերներս այս օրերին հաճախ են անդրադառնում Արցախի պետության դադարման իրավական ակտին։
-
29.09.2023|
11:12
Արցախի Հանրապետությունը դե յուրե գոյություն ունի, այդ պետության հիմնադիր փաստաթուղթը հանրաքվեով կայացված որոշումն է, ուստի որևէ պաշտոնյա իրավասու չէր չեղարկել այդ պետության գոյությունը: Արցախի Հանրապետության նախագահի հրամանագիրը առոչինչ է նաև այն հիմքով, որ ընդունվել է բացահայտ սպառնալիքի ներքո, այն իրավունքի սուբյեկտի կամահայտնության հետ որևէ աղերս չունի:
-
29.09.2023|
07:19
Իրականությունն այն է, որ մեր ժողովրդի մի մեծ հատվածի մեջ կան թուրք-պարսկական գեներ, որոնք չեն լռում։ Եթե համաձայն չեք, ուրեմն «Հայոց պատմություն» վատ եք սովորել։ Ես ռասիստ չեմ, բայց ուշադիր նայեք ձեր շուրջը։
-
28.09.2023|
21:59
Ռուբեն Վարդանյանի ձերբակալումը, անկախ այն բանից համակրում եք նրան, չեք համակրում, մեկ անգամ ևս հաստատեց մեր հասարակության փչացության փաստը։
-
28.09.2023|
17:41
Այս վերքը սպիացող չէ, այն դեռ երկար կարնահոսի, բայց զգոն ու ձիգ մնալուն այլընտրանք չկա: Արցախի քաղաքական կորստից հետո հիմա անհրաժեշտ է անհատական կերպով երկու կարևորագույն սկզբունք որդեգրել և անշեղորեն զբաղվել դրանցով...
-
28.09.2023|
15:36
Նիկոլ Փաշինյանին, իր դաստին ընտրողներ, երբ Արցախի, մեր երկրի վերաբերյալ հերթական բոթը, գույժը, զոհերի, կորուստների մասին լուրն եք լսում...
-
28.09.2023|
13:18
Արցախից հարկադիր տեղահանվածների մասով զուտ իրավական ասպեկտներով խիստ անհրաժեշտ աշխատանք կա անելու, հետո ոչ միայն ուշ կլինի, այլև՝ անհնար: Մեկ քրեական գործի վարույթի շրջանակներում հնարավորինս սեղմ ժամկետում հարկ է յուրաքանչյուր բռնի տեղահանվածի հանգամանորեն հարցաքննել՝ կիրառված բռնությունների, թողնված կամ ոչնչացված անշարժ ու շարժական գույքի, դրանց առկայությունը հավաստող ապացույցների և նմանաբնույթ այլ հարցերի առնչությամբ:
-
28.09.2023|
06:48
Արցախը չի կորսվել, Արցախը դավաճանվել ու հանձնվել է «հայի» ձեռքով: Այն «հայի» ձեռքով, որը որոշեց, որ 120 հազար հային տեր կանգնելու չունի, պաշտպանելու չունի, իսկ բրախելու ու լքելու ունի: Արցախը պահելու մեկ ձև կար՝ տեր կանգնել, պաշտպանել ու պատերազմել:
-
26.09.2023|
14:54
Իմ մոլորվա՛ծ բարեկամ.
Դու կարող էիր 2018-ին փողոց փակել Նիկոլի «թավշյա հեղափոխության» համար, բայց մի քանի ամիս հետո, երբ նրա «գվարդիան» շրջափակել էր դատարանները՝ երես թեքել Նիկոլից ու «թավիշից»:
-
26.09.2023|
13:56
Դատական համակարգի վիճակը մեր հասարակության ընդհանուր վիճակի հայելային արտացոլանքն է։ Դատավորի երդում տվածներից քանի՞սն են պահում այն, քանի՞սն են առհասարակ այդ երդմանը լուրջ վերաբերվում, քանի՞սն են առհասարակ իրենք իրենց հարգում։ Ու չասեք, թե՝ գիտեք, ճնշում են, տուն կա պահելու և այլն։ Բա պիտի ճնշեն, ճնշվողին որտե՞ղ չեն ճնշի։