«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

«ՈՍԿԵ ԿԱՄԱՐԻ» ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ

«ՈՍԿԵ ԿԱՄԱՐԻ» ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ
24.06.2011 | 00:00

Մեր բազմադիմակ հեռուստաընկերություններից հաճախ հոգնած հեռուստալսարանի մի մասն աստիճանաբար շրջվում է դեպի համացանցային հեռուստաէկրան։ Սակայն ինչ խնդիրներ կառաջացնի այս նորույթը, ժամանակը պատասխան կտա։ Այժմ համացանցային հեռուստատեսությունը փորձում է ավելի ու ավելի տեսանելի դառնալ։
Վերջերս GLOBALTV.am համացանցային հեռուստաալիքն արժանացավ միջազգային BID կազմակերպության ամենամյա «Ոսկե կամար» մրցանակին, առաջինը համացանցային հեռուստաշուկայում։
Մեր հանդիպման առիթը ծանոթությունն էր նշյալ ընկերության գործունեությանը, նաև, առհասարակ, համացանցային հեռուստատեսությանը։ GLOBALTV.am-ը ստեղծել են Արամ Հովհաննիսյանն ու Սամվել Դարբինյանը, այն եթեր է մտել 2010-ի մայիսին։ Հիմնական ուղղություններն են` ժամանցային, տեղեկատվական, մշակութային և գովազդային։
Հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր ՎԱՆԻԿ ՆԻԿՈՅԱՆԸ համոզված է, որ համացանցային հեռուստատեսությունն օր օրի ավելի հասանելի է դառնում։ Առայժմ այն, իհարկե, պահանջարկ ունի համակարգչի սիրահարների շրջանում։ Բայց չէ՞ որ համակարգչից օգտվողների բանակը հետևողականորեն մեծանում է։ Եվ հեռու չէ այն օրը, երբ համացանցային հեռուստատեսությունը լուրջ մրցակից կդառնա ավանդական հեռուստատեսության համար։
GLOBALTV.am-ը (նախկինում` Gaasinfo.am) ունի որոշակի սկզբունքներ` հեռարձակել միայն սեփական արտադրանքը։ Հեռուստաընկերության եթերում «Կենտրոն» (2005 թ.) և «Արարատ» (2009 թ.) հեռուստաալիքներով հանդես եկած «Էսքիզ» ստեղծագործական խմբի նախագծերն են` «Միսս աշակերտուհի» գեղեցկության մրցույթի հեռարձակումները, ինչպես նաև հեռուստակատալոգը։ Վերջինիս մասին արժե երկու խոսք ասել։ Ըստ էության, այն հեռուստատեսային տեղեկատուի ստեղծման փորձ է։ Եվ կոչված է բավականին լայն տեղեկություն ապահովելու իր լսարանի համար։ Այն բավականին մատչելի է գնային առումով, և տեղեկությունը պահպանվում է մեկ տարի։
Շուտով սպառողին կներկայացվի բիզնես-լրատվություն, որտեղ հանդես են գալու միայն շուկայի բարձրակարգ վերլուծաբանները, սպասվում է դասական երաժշտության մշտական մատուցում, «Մանկիկ» մանկական նախագիծը կներկայացվի հանդիսատեսին և այլն։
Հեռուստաընկերության կյանքում շրջադարձային է առաջիկա հուլիսը, սկսվում են թողարկումները օնլայն տարբերակով։
Ընկերությունը զուգահեռաբար զբաղվում է վեբկայքերի մասնագիտական պատրաստմամբ, նախապատրաստում նոր ծրագրեր։ Շուկայում առկա է մրցակցություն։ Եվ դրան պետք է պատրաստ լինել։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1287

Մեկնաբանություններ