ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

«ՄԵՐ ՔՈՒՐ ՎԱՐՍԻԿԻՑ ՁԵՌ ՉՔԱՇԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԻՄ ՀԵՏ ԳՈՐԾ ԿՈՒՆԵՆԱՔ»

«ՄԵՐ ՔՈՒՐ ՎԱՐՍԻԿԻՑ ՁԵՌ ՉՔԱՇԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԻՄ ՀԵՏ ԳՈՐԾ ԿՈՒՆԵՆԱՔ»
24.06.2011 | 00:00

Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի շուրջ ծավալվող իրադարձությունները գնալով ավելի ու ավելի գունեղ են դառնում։ Դպրոցի տնօրենի պաշտոնակատար Վարսիկ Եղիազարյանը շարունակում է մանկավարժական ահաբեկչությունը` ձգտելով ամեն գնով պահպանել տնօրենի խիստ գայթակղիչ աթոռը։ Ավելի ստույգ` հաստատվել այդ աթոռում։
Իսկ մինչ հաստատումը` Այգեստանից լուրեր են արտահոսում։ Լուրեր` ինչպես մանկավարժական կոլեկտիվի, այնպես էլ համայնքի բնակչության կողմից։
Եվ ահա, համաձայն գյուղում շրջանառվող լուրերի, տիկին Եղիազարյանն ավելի քան համոզված է իր ապագայի, այսինքն` ի վերջո տնօրեն կարգվելու հարցում։
Համայնքում ահ ու սարսափով են սպասում այդ չարագույժ օրվան, քանզի պաշտոնակատարի ամենազորությունը գրեթե վեր է կասկածից։ Մասնավորապես, քաջ հայտնի է, որ նա վայելում է փոխմարզպետ Սամվել Մինասյանի հովանավորությունը, ինչը ոչ միայն չի թաքցնում, այլև հետևողականորեն դնում է շրջանառության մեջ։ Մասնավորապես, որ մարզպետարանի ու ԿԳ նախարարության հովանավորները հարցը լուծել են հօգուտ իրեն, և առաջիկա սեպտեմբերին նա դպրոց է մտնելու որպես տնօրեն։ Ի դեպ, պաշտոնակատար տիկինը ս. թ. մայիսի 19-ին մասնակցել է ԿԳՆ-ում կազմակերպված հավաստագրման քննությանը և չի հաղթահարել գրավոր քննության անցումային շեմը։
Նրա գործունեության գունապնակը բավականաչափ բազմազան է։ Որոշ ըմբոստների բերանը փակելու նպատակով նրանց տուն է գործուղում կիսաքրեական հեղինակության` ոմն Գոռի, որը, ահաբեկելով ըմբոստին, հավաստիացնում է, որ «մեր քուր Վարսիկից ձեռ չքաշելու դեպքում իմ հետ գործ կունենաք»։
Այլ դեպքում լուրեր է տարածում, թե ինքը «գնել է» «Իրատես de facto» թերթը և իր մասին որևէ բան չեն հրապարակելու և այլն։
Մնում է հուսալ, որ Արարատի մարզպետարանը և ԿԳ նախարարությունն արդեն արժանի ուշադրությամբ կվերաբերվեն Վարսիկ Եղիազարյանի «մանկավարժական պիռատությանը»։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1332

Մեկնաբանություններ