ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

ՔաղաքակրՏություն

ՔաղաքակրՏություն
24.04.2012 | 00:00

Եթե փորձում եք հանրապետության ոչ այնքան հեռավոր քաղաքներ մեկնել, ասենք` Արարատ, Վեդի, Արտաշատ, կամ հյուրընկալվել այդ քաղաքները շրջապատող բերքաշեն գյուղերում, ապա նախ այցելեք նյարդաբանի, հոգեբանի կամ էլ մտորեք այն բանի շուրջ, որ այս լուսնի տակ ամեն բան անցողիկ է, և կարիք չկա ամեն ինչում ողբերգություն փնտրել` արտաքնոցային տեսլականի շուրջ։ Որ մայրաքաղաքում հանրային զուգարանների լրջագույն պահանջարկ է առկա, հանրահայտ է։ Որ այն ձևավորվել է դեռ խորհրդային տարիներին, նույնպես գաղտնիք չէ։ Սակայն կենսաբանական մեր կարիքները երբեմն գլուխ են բարձրացնում շատ անպատեհ պահի, առանց դույզն-ինչ հաշվի առնելու, որ սպասվում է ճգնաժամի երկրորդ ալիքը, աղանդները սողոսկում են խորհրդարան և այլն։

Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարան տանող գետնուղին շարունակվում և դուրս է բերում քեզ լայնարձակ մի հրապարակ։ Այստեղից հարյուրավոր միկրոավտոբուսներ և տասնյակ ավտոբուսներ ուղղություն են վերցնում դեպի հարավ և հյուսիս։ Բնականաբար, օրվա ընթացքում հազարավոր ուղևորներ են ավտոկայանում ի հայտ գալիս, որոնք, գլխի ընկաք, երբեմն բնական պետքերի բավարարման նպատակով փնտրում են հայտնի կառույցը։ Սա խարխուլ մի խրճիթ են, կիսավեր և գարշաբույր։ Սանիտարահիգիենիկ պայմանները զրոյական են։ Այսինքն, բացակայում է թուղթը, օճառը, ջուրը։ Սակայն վերահսկիչը բարեխղճորեն գումար է գանձում, մարդագլուխը` 50 դրամ։

Ընդ որում, չկա որևէ ցուցանակ կամ գրություն, որը հավաստեր այս բազմատանջ վետերանի պատկանելությունը։ Ամենայն հավանականությամբ, այն գտնվում է մայրաքաղաքի քաղաքապետարանի կամ էլ գուցե Էրեբունի վարչական շրջանի հաշվեկշռում։

Եվ որպեսզի խնդիրը կարգավորվի, այսինքն, այստեղ բարեշեն մի արտաքնոց կառուցվի, դրա ծառայություններից գեթ մեկ անգամ պիտի օգտվեն պատկան կառույցների պատասխանատուները։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1224

Մեկնաբանություններ