«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

ՑԵՑԸ` ՆԵՐՍԻՑ ԵՎ ԴՐՍԻՑ

ՑԵՑԸ` ՆԵՐՍԻՑ ԵՎ ԴՐՍԻՑ
25.10.2011 | 00:00

«Եթե տվյալ տարածքի բնակչության 30 %-ը հայտնվել է տարբեր աղանդավորական կազմակերպությունների ցանցում, ուրեմն, մենք լուրջ վտանգի հետ գործ ունենք: Եվ եթե այս տեմպերով շարունակվի, Չարենցավանը, հոգևոր առումով, կդառնա կորուսյալ քաղաք»,- մեզ հետ զրույցում իր անհանգստությունը փոխանցեց քայքայիչ աղանդների գործունեության ուսումնասիրությամբ զբաղվող փորձագետ Արթուր Վերդիյանը:
Չարենցավանում երեք օր շարունակ անցկացրած ուսումնասիրությունների արդյունքում Ա. Վերդիյանը պարզել է, որ «կրոնական» կառույցները ցեցի պես մասնատել ու իրար մեջ են բաժանել քաղաքը, և ոչ միայն բնակիչներին, այլև քաղաքի ողջ տարածքը. ուր նայում ես` այս կամ այն աղանդավորական կառույցի շքեղ շենքն է աչքի զարնում` իր հողատարածքներով: Առանց այն էլ արտագաղթից դատարկված քաղաքում չկա մի ընտանիք, որի անդամները որևէ աղանդավորական կառույցի հետևորդ չլինեն: «Հայ ընտանիքները բաժանվում ու քայքայվում են նաև այս հողի վրա,- համոզված է Վերդիյանը։- Եթե տան անդամներից մեկը մորմոն է, մյուսը` եհովական, պատկերացնո՞ւմ եք, թե նման ընտանիքում ինչպիսի լարված վիճակ է տիրում»:
Չարենցավանում առավելապես ակտիվ են գործում եհովականների, մորմոնների, 50-ականների, «Կյանքի խոսք» աղանդավորական կազմակերպությունները:
Փորձագետն իր կատարած ուսումնասիրություններով նաև պարզել է, որ կորուսյալ քաղաքների թիվը մեր երկրում գնալով աճում է: Աղանդավորական կազմակերպություններն ամուր հաստատվել են Վանաձորում, Ստեփանավանում, Աշտարակում, Արտաշատում, Սյունիքի մարզի տարբեր քաղաքներում: Իրավիճակը բավականին լուրջ է գյուղական շրջաններում: «Կան գյուղեր, որոնք ամբողջությամբ ընդգրկված են այս կամ այն աղանդի ցանցում,- ասում է Վերդիյանն ու ահազանգում, որ Հայաստանում 100 000 մարդ տարբեր աղանդավորական կառույցների հետևորդ է։-Տարեկան, միջին հաշվով, մենք հոգևոր առումով կորցնում ենք 3000 քաղաքացիների, որոնք դառնում են տարբեր կառույցների զոհեր: Սա հսկայական թիվ է մեր փոքր հայրենիքի համար: Այսպես չի կարելի թույլ տալ, ևս 1-2 տարի, ու մենք անկարող կլինենք կասեցնելու անկումը»: Հիմնվելով աշխարհի փորձի վրա` փորձագետն առաջարկում է նման խոցելի քաղաքներում, Հայ առաքելական եկեղեցուն կից ստեղծել հավատի պաշտպանության կենտրոններ (ՈտՏսՏչպՑՌփպրՍՌռ ՓպվՑՐ)։ «Ամենևին պարտադիր չէ, որ նրանցում ընդգրկված լինեն միայն մեր եկեղեցու հոգևոր դասի ներկայացուցիչները, հակառակը, շատ ավելի արդյունավետ կլինի, որ նման կենտրոնները ղեկավարեն աշխարհիկ մարդիկ: Մեր ժողովուրդը շատ հարցերում անտեղյակ է, զգալի մասը չիմացության պատճառով է, որ դառնում է աղանդավորական կառույցների հետևորդ: Նման կենտրոններն անհրաժեշտ տեղեկատվություն կփոխանցեն ժողովրդին, այդ կերպ նրան հեռու պահելով քայքայիչ աղանդների ներգործությունից»,- համոզված է փորձագետը, քանզի դա է հուշում աշխարհի բազմաթիվ երկրներում գործող նմանատիպ կենտրոնների փորձը:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1311

Մեկնաբանություններ