ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մեր հասարակությունն այսօր ապրում է հյուծված և քայքայված առողջության պայմաններում

Մեր հասարակությունն այսօր ապրում է հյուծված և քայքայված առողջության պայմաններում
07.04.2024 | 13:59

Առողջ հասարակությունը իրավական և բարոյական նորմերով առաջնորդվող հասարակությունները չեն։ Մեզանում էլ շարունակ բանավեճ է ընթանում` ո՞րն է ավելի լավ` ապրել իրավանորմերի գերակայությամբ, թեկուզ ընդունելով բարոյապես խեղված լինելը որպես իրավու՞նք, ինչպես ներկայիս արևմտյան հասարակություններում, թե՞ տուրք տալ ավանդական բարոյական արժեքներին` թեկուզ և ինչ-որ առումով ստորադասելով իրավանորմերի գերակայության անհրաժեշտությունը։ Սա տանում է շարունակաբար խորացող դեգրադացիայի, վտանգավոր ծավալների ատելության գեներացման, արդյունքում` ինքնաոչնչացման։

Խնդրի ճիշտ ձևակերպումից է կախված հավանական լուծում գտնելու հնարավորությունը։ Իսկ սոցիալական տեսանկյունից առողջանալու խնդիրը մեզանում հենց ի սկզբանե ճիշտ չի ձևակերպվել։
Ընդհանրապես, հասարակությունները իրենցից ներկայացնում են դինամիկ միասնություն նրանց միջև, ովքեր կարողանում են օրինակ ծառայել (լինել օրինակելի) և նրանց միջև, ովքեր հետևում են այդ օրինակին։ Մեր հասարակությունն այսօր ինչպես օրինակելի անհատների պակաս ունի, այնպես էլ` նրանց առջև խոնարհվող զանգվածի։ Խոնարհվել այս պարագայում նշանակում է վեր բարձրանալ, ձգտել կատարելության։ Օրինակելի լինել, նշանակում է կատարելության նշաձող սահմանել։
Օրինակելի անհատականությունների և նրանց առջև խոնարվել ցանկացող զանգվածի տևական բացակայությունը հասարակության մեջ անխուսափելիորեն հանգեցնում է նրան, որ ազգը սկսում է նախ խաղալ, ապա դադարում է լինել գործունակ։ Բիսմարկը, երբ զրոյից հավաքում էր Գերմանական կայսրությունը, որպես օրինակելի նշաձող, առանձնացնում էր 3 մասնագիտություն` ուսուցիչ, բժիշկ, զինվորական։ Նույնը առանձնացված էր նաև խորհրդային ժամանակներում, մինչև այն պահը, երբ ցեխավիկն ու մանկլավիկը իրենց «օրինակելիությամբ» գերազանցեցին բոլորին։
Մեր հասարակությունն այսօր ապրում է հյուծված և քայքայված առողջության պայմաններում։ Պրոցեսը վաղուց է մեկնարկվել, արդյունքն է, ուղղակի, գնալով ակնառու դառնում. հեղինակազրկված է ուսուցիչը, զինվորականը, բժշիշկը, հեղինակազրկված է հայրենիքին անձնազոհ նվիրյալը (հիշեք, թերևս, թերուսի արած հայտնի արտահայտությունը` հանուն ոչնչի)։ Օրինակելի է կարիերիստը, զարտուղի ճանապարհներով բարձունքների ձգտողը։ Նմանները գուցե անձնական հաջողությունների հասնում են, բայց օրինակելի դառնալ չեն կարողանում, հետևաբար, զանգվածն իր հերթին դադարում է կատարելության ձգտողը լինելուց և սկսում է գեներացնել արիստոֆոբիա (ատելություն քչերի նկատմամբ), ատելություն օրինակելի չհանդիսացող «հաջողակների» նկատմամբ։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 1598

Մեկնաբանություններ