ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Քեզ ունեմ իրականում

Քեզ ունեմ իրականում
10.01.2024 | 10:35

Քո այս ծիրանավոր տեսքով, երկիր,

ազատ ու ինքնիշխան,

երազանք ես եղել՝

ծաղկած թերթին մագաղաթի,

ձեռագրված մատյաններում ու գրքերի էջերին,

անգամ լրագրերում նոր ժամանակների:

Մեր աչքերը երկար են սպասել քեզ,

որպես սեր՝ հսկել են տափաստանում

ու բարձր լեռների վրա,

և փոխանցվել սերնդեսերունդ՝

քեզ այս վեհությամբ՝ վսեմ ու ինքնուրույն,

տեսնելու համար:

Իսկ մեր երազը այնքան էր մեծ,

որ դիտարանում բարձր աշտարակի

չհոգնեց

ամեն վայրկյան քո մոտենալը զգալ:

ՈՒ հիմա, սիրած կնոջ նման,

սրտիս հետ ես խաղում չարաճճի ու վստահ:

Քեզ ունեմ իրականում,

և այնքան ես շոշափելի,

որ հաճույքիդ հետ

հասցրել եմ

ցավիդ դառնությունն էլ զգալ,

մինչդեռ երազ էիր հեռու

սերը փնտրելու գնացող ասպետների համար:

Իմ մի բաժակ ջուրն ես, որ խմում եմ,

քեզ ուտում եմ որպես հաց.

իմ շնչելու առավոտն ես:

Թե ուղիղ խոսք ես ասում, քո բառի մեջ եմ,

երբ խաբում ես, ինքս ինձ հետ եմ նորից:

Դու այն տարածքն ես,

որտեղ սիրում են, ապրում… ու չեն մեռնում.

ձուլվում են երազին,

որ իրական է որպես հայրենիք՝

ազատ ու ինքնիշխան:

ՀՈՒՍԻԿ

Դիտվել է՝ 2539

Մեկնաբանություններ