ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պետությունը կատարու՞մ է իր բոլոր սոցիալական պարտավորությունները

Պետությունը կատարու՞մ է իր բոլոր սոցիալական պարտավորությունները
02.12.2023 | 12:15

2018 թ. քաղաքական իրադարձություններին և իշխանափոխությանը հարյուր հազարավոր քաղաքացիների զանգվածային ակտիվ մասնակցությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ առաջնահերթություն էր հրչակվում արդարության, հակակոռուպցիոն պայքարի և սոցիալական հավասարության խնդիրների լուծումը: Արցախի և արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հարցերում արմատական շրջադարձի մասին չէր խոսվում: Հիմա այս երկրորդ հանգամանքը բաց թողնենք, ինձ համար ամեն ինչ պարզ է, թե ինչու էր այդպես: Բայց անհասկանալի է, թե արդյոք իշխող քաղաքական ուժը մտահոգված չէ այն իրողությամբ, որ սոցիալական հնչեղություն ունեցող որոշ քայլեր ուղղակի իջեցնում են իր վարկանիշը: Օրինակ՝ բնակարանը վարձով տվող քաղաքացիներին հարկային բեռի տակ գցելը: Պարզ է՝ լավ օրից չէ, որ մարդն ստիպված է իր բնակարանը վարձով տալ: Հիմա մի տատիկ, որն իր բնակարի մեկ ննջասենյակը մեկ- երկու ուսանողուհու վարձով է տվել իր հացի խնդիրը լուծելու համար, պետք է գնա ՊԵԿ և իր հացի փողի մի մասը մուծի: Հարկման ենթարկեք հյուրանոցային բիզնեսը կամ թանկարժեք բնակարանները մեծ գումարով վարձակալության տվողներին: Հիսուն կամ հարյուր հազար դրամ վարձ վերցնող չարքաշ քաղաքացուց ի՞նչ եք ուզում: Արդյոք պետությունը կատարու՞մ է իր բոլոր սոցիալական պարտավորությունները, ինչը սահմանադրական պահանջ է: Ի դեպ, սոցիալական, իրավական պետություն ունեցող երկրներում նման փոքր գործարքները չեն հարկվում, ընդհակառակը, եթե քաղաքացին նման քայլով ապահովում է իր ընտանիքը և գործազրկության ու այլ սոցիալական նպաստներ չի ստանում, դեռ մի բան էլ պետությունից է գումար ստանում:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 1791

Մեկնաբանություններ