ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Զգոն ու ձիգ մնալուն այլընտրանք չկա

Զգոն ու ձիգ մնալուն այլընտրանք չկա
28.09.2023 | 17:41

Այս վերքը սպիացող չէ, այն դեռ երկար կարնահոսի, բայց զգոն ու ձիգ մնալուն այլընտրանք չկա: Արցախի քաղաքական կորստից հետո հիմա անհրաժեշտ է անհատական կերպով երկու կարևորագույն սկզբունք որդեգրել և անշեղորեն զբաղվել դրանցով:

1. Արցախցի մեր հայրենակիցների հումանիտար խնդիրներին աջակցություն և բոլորիս ներառականություն՝ ով ինչ կարող է:

2. Բացառել թե՛ հիմա, թե՛ հետագայում արցախցի-հայաստանցի տարանջատումն ու դասակարգումը:

Առաջին սկզբունքին նվիրվելով՝ գոնե կկարողանանք մեր մարդասիրությունն ու արժանապատվությունը քիչ թե շատ ամոքել: Երկրորդով գոնե թույլ չենք տա, որ դրված և շարունակվող ջրբաժանները առավել խորանան ու փոշիացնեն մեր մեջ դեռ մնացած մարդասիրությունն ու արժանապատվությունը:

P.S. Երախտապարտ կլինեմ այս երկու սկզբունքները անշեղորեն պահպանող բոլոր հայ մարդկանց:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3242

Մեկնաբանություններ