ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայտնվել են կոտրած տաշտակի առջև

Հայտնվել են կոտրած տաշտակի առջև
11.09.2023 | 13:03

Պատերազմից հինգ պակաս իրավիճակում Էրդողան-Փաշինյան հեռախոսազրույցի լեյտմոտիվը շատ մեծ լույս է սփռում այն իրողությունների վրա, որոնց մասին երկար ժամանակ է, ինչ խոսում և զգուշացնում ենք:

Դա այն պայմանավորվածությունների և հանձնառությունների մեծ փաթեթն է, որը հանձն է առել ՀՀ իշխանությունը ի կատար ածելու ու ներսում իրականացնելու և ընտրություններում վերարտադրվելու առումով՝ստանալով արտաքին լեգիտիմություն, և հիմա հայտնվել է կոտրած տաշտակի առջև:

1. Արցախի ինստիտուցիոնալ կազմաքանդում:

2. Արցախի պաշտպանության բանակի լուծարում:

3. Հայ հանրության դեզօրիենտացիա և ազգային պահանջատիրության սնանկացում:

Իրական քաղաքական առումով այսօրվա հնարավոր հեռախոսազրույցը լինելու է խոստումների կատարման զեկույց-հաշվետվություն Էրդողանին, ում ոչ միայն անհանգստացնում են հանձնառությունների կատարման թերացումները, այլև նա զգուշացնելու է այդ թերացումների արագ չշտկման դեպքում գործարքի խզման հետևանքների մասին:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1437

Մեկնաբանություններ