ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Երևանյան տոտալ գրոհը Նոր Նորքի «Մեգամոլի» վրա

Երևանյան տոտալ գրոհը  Նոր Նորքի «Մեգամոլի» վրա
08.05.2023 | 21:22

Եթե պատմեին` չէի հավատա: Ո՞նց ներկայացնեմ, որ ճիշտ ընկալվի:

Հիշու՞մ եք Ստենլի Կրամերի «Խելակորույս, խելակորույս, խելակորույս աշխարհ» ֆիլմը, որտեղ փողի տենդով բռնված ամբոխը, գրոհում, գոռում-գոչում ու նորից է գրոհում...

Երեկ Նորքի մասիվ մեկնելիս, ճանապարհին ճիշտ և ճիշտ նույն պատկերն էր, ինչպես «խելակորույս, խելակորույս, խելակորույս, աշխարհ» ֆիլմում:

Գրեթե բոլոր երևանցիները խոսքները մեկ արած, Շրջանայինից, Կոմիտասի պողոտայից, Ջրվեժից սկսած հերոսաբար գրոհում էին Նորքի մասիվի «Մեգամոլը»:

ՈՒ տրանսպորտային իսկական մի կոլապս:

Բանից անտեղյակներս հարցնում էինք` էս ի՞նչ է պատահել, որ էս ժողովուրդը աչքերը մլարը պատած, ճողոպրում է:

Կիլոմետրերով խցանում...

Մեքենաները, տրանսպորտը փողոցների չորս կողմը թողնելով` մայթերին, խոտածածկույթին, իջնում և ոտքով գնում ու գնում են...

Ջահելությունը նորամոդ սամակատներով, խցանումները շրջանցելով, գնում ու գնում են:

Ռուսաստանից եկվորները ուսապարկերով գնում ու գնում են: Կասկադյորների պես, շլեմավոր մոտոցիկիստները խցանումների արանքով ճողոպրելով գնում են:

Գեղեցիկ, լայնեզր գլխարկներով կանայք իջնելով, մի կողմ թողնելով տրանսպորտը, թոռների ու երեխաների հետ ոտքով են գնում:

Չարենցյան «Ամբոխները խելագարված»-ները, գնում ու գնում են...

Շտապ օգնության խցանված մեքենաները երկարահունչ շչակները միացրած, Նորքի հիվանդանոցի ճանապարհին տագնապում են, թևեր պիտի ունենային, որ թռնեին:

Ճանապարհային պարեկնրը շվարել են: Թվում է ինչ-որ հեղափոխական վիճակ է և ուր որ է համազգային նշանակության մի մեծ երևույթ է կատարվելու:

Գաղտնիքը բացում է տրոլեյբուսում կողքիս նստած տիկինը: Բա չեք ասի, այսօր Նորքի մասիվի « Մեգամոլի» խաղարկությունն է: Ո՛նց թե, խաղարկության համար ամբողջ քաղաքի տրանսպորտը, ելումուտը Նորքի հիվանդանոցի ճանապարհը, պարալիզացվա՞ծ է:

Նորից պոետին ես հիիշում.

- Ինչե՜ր ասես, որ չեն անի ամբոխները խելագարված:

Կատարվում է ամենակոմիկականը: Կողքիս տիկինը հեռախոսով, ուղիղ մացումով է հետևում էպիկենտրոնում կատարվող իրադարձությանը: Իրենք արդեն չեն հասցնի, ուշացել են: Կարծես աշխարհի ֆուտբոլի առաջնության նոր խաղաշրջանն է սկսում, իրենք էլ չեն հասցնի մարզադաշտ հասնել;

Լեփ լեցուն կանգնած տրոլեբուսի ուղևորները, էլ ո՛չ հետ կարող են գնալ ո՛չ առաջ «իրադարձությանը» մասնակցելու ձևը գտնում ու օնլայն են հետևում: Իրենց ծանոթ ընկերների հետ արդեն ուղիղ կապի մեջ են:

Հարցեր, անդադար հարցեր, ո՞վ ինչ է շահում, դա ո՞րերորդ վիճակահանությունն է, դու բան շահեցիր, ու այսպես շարունակ;

Էնտեղից գոռում են, մի միլիոն մարդ կա հավաքված, ոչինչ չի լսվում, թե ո՛վ, ի՛նչ է շահում:

Օսկարի մրցանակաբաշխության տենդը գլուխը քարով էր տվել:

ՈՒ այդ ամենը Նորքի հիվանդանոցի կիլոմետրերով խցանված ճանապարհին:

Մտածում ես, էս մեր քաղաքի իշխանությունները տեսնես ի՞նչով են զբաղված:

Միթե՞ հնարավոր չէր, մարզադաշտում, կամ ինչ-որ ձևով, գուցե և օնլայն, այդ զահրումար խաղարկությունը կազմակերպել:

Չէ՛, ո՞նց կլինի, բա ձեռի հետ էլ, մի անգամ ևս տաքացած ամբոխը մոլից առևտուր չանի՞:

Մտածում ես , եթե Աստվածմի արասցե` մեր երկրին վտանգ սպառնա, վտանգ, որն օրն-օրի ահագնանում է, կամ Լաչինի միջանցքը բացելու հարց լինի, մեր ժողովուրդը գոնե էս խաղարկության մակարդակով ոտքի կկանգնի՞

Չեմ կարծում:

Ինչու՞:

Պատճառը մեկ այլ թեմա է:

Ռոբերտ ՄԱԹՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5952

Մեկնաբանություններ