ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Խաղի գլխավոր կանոնը

Խաղի գլխավոր կանոնը
25.03.2022 | 07:28

ՈՒկրաինայում եղբայրասպան պատերազմ է, և պատերազմը հրահրողների ռազմավարությունը դարձյալ նույնն է՝ բաժանելը, իսկ նպատակը՝ տիրելը. «Բաժանիր, որ տիրես»: Երկու հազար տարի է՝ աշխարհում դա է խաղի գլխավոր կանոնը: Այնպես որ, աշխարհը ոչ թե շախմատի մեծ տախտակ է, որտեղ կան երկու կողմեր, այլ թղթախաղ է, որտեղ կա երրորդ կողմը:

Իսկ գուցե նշանավոր քաղաքագետը՝ Զբիգնև Բրյանինսկին (լեհերեն այդպես է արտասանվում բոլորիս քաջածանոթ Բժեզինսկի ազգանունը) մարդկության մոլորությունն ավելի խորացնելու համա՞ր է այդպես անվանել իր հայտնի «Շախմատի մեծ տախտակ» գիրքը:


Կարինե Հակոբյան

Դիտվել է՝ 9419

Մեկնաբանություններ