ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Իսրայելի հայերն ԱԳՆ շենքի դիմաց պահանջել են ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը

Իսրայելի հայերն ԱԳՆ շենքի դիմաց պահանջել են ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը
22.10.2020 | 22:15

Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիան դատապարտող Երուսաղեմի միացյալ հանձնախմբի կոչով, որի մեջ ընդգրկված են Իսրայելում գործող բոլոր հայկական կուսակցություններն ու միությունները, ողջ Իսրայելի հայերը, բազմաթիվ օտարերկրացիներ, այդ թվում՝ սիրիացի հոգևորականներ, համախմբվել և այսօր կազմակերպել են բողոքի մեծ ցույց, որը տեղի է ունեցել Իսրայելի ԱԳՆ-ի դիմաց՝ 21-րդ դարում երկրորդ հայոց ցեղասպանություն թույլ չտալու համար:

Ցուցարարները պահանջել են Իսրայելին դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին, ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը և միջազգային հարթակներում սատարել ճակատագրով իրեն այդքան մոտ ու հազարամյակների բարեկամ հայ ժողովրդին: Ցույցի ժամանակ վաճառվել են նաև պաշտպանիչ դիմակներ՝ Արցախի դրոշներով: Վաճառքից գոյացած գումարը փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Դիտվել է՝ 2311

Մեկնաբանություններ