Ոգո՞վ (դուխով), թե՞ հոգով
10.03.2020 | 00:37
Սա էկզիստենցիալ հարց չէ: Սա այն իրականությունն է, որում այսօր ապրում է աշխարհը, իրականում` տիեզերքը: Քանիցս ասել ենք` երկրագնդի, հողի էներգետիկան փոխվում է, տատանման հերցերը բարձրացել են մի քանի անգամ, ինչն իր հայելային և ոչ միայն, արտածումն է գտնում հասարակությունների, պետությունների. ամենքի կյանքում, փոխհարաբերություններում:
Տրանսֆորմացիոն այս ազդակները համընկնում են ոչ միայն Ձկան համաստեղությունից Ջրհոսի համաստեղության անցմանը, այլև այն իր խորքում նոր տիպի մարդու, հասարակության «պատվերն» ունի: Այս նրբություններն իմացողները, տիրապետողները` փորձում են համաշխարհային (թե ազդեցության, թե մնացյալ) նոր դասավորության մեջ առավելագույնը շահել` չկանգնելով ոչ մի բանի առջև, ինչի ամենացցուն օրինակը կորոնավիրուսի` կենսաբանական լաբորատորիաներից դեպ «աշխարհ» ճամփելն էր… ձգենք պաուզան` ևս մեկ անգամ անդրադառնալու այդ վիրուսի «հմայքներին». հիշենք` այն մշակվել, գենո-մոդիֆիկացվել է այնպես, որ ավելի շատ «համապատասխանի»-հիվանդացնի ասիական «ռասկլադի»` արյամբ (էստեղ են ասել` տերդ թաղեմ գիտություն) էթնիկ խմբերին:
Կոնկրետ դեպքում այն սկսվեց Չինաստանից, և առաջին հայացքից թվաց, թե հիմնական թիրախը Չինաստանն է, ինչը, եթե անկեղծ, հարակից գնահատմամբ` հարց առաջացրեց. ինչ-որ շուտ չէ՞ր Չինաստանը «կապիտուլացնելու» համապատասխանների ձեռնարկը. ճամփին դեռ Իրան ու Ռուսաստան կար:
Պրոցեսը գնաց երկու ուղղությամբ. Ռուսաստանին սկսեցին նեղել Էրդողանով, նրա սիրիական վոյաժներով, որպեսզի ներքաշեն Ռուսաստանըառարկայական պատերազմի մեջ (նկատելի է` Էրդողան-Պուտին վերջին պայմանավորվածությունները սկսել են չաշխատել), ու պրոցեսը դեռ շարունակականություն կունենա:
Հաջորդ ուղղություն` Իրան. այնտեղ կորոնավիրուսն ավելի մեծ արհավիրքներ է սփռում: Գալիս ես եզրակացության, որ Չինաստանը`«ձեռի հետ», իրական նպատակը Իրանն էր. պատգամավորներ, նախագահի խորհրդական, նախարարներ են մահանում: Ի դեպ, կորոնան ոչ միայն կենսաբանական, այլև ու առաջին հերթին` հոգեբանական զենք է. որն Իրանի նկատմամբ կիրառվեց անչափ նրբագեղ` Սոլեյմանիի սպանությունից, Խամենեիի հրաժարականի պահանջից հետո: Սա էլ թողնենք այստեղ մնա, «իջնենք» Հայաստան:
Ոչ քաղաքական չափումների համար, դեռ քվանտից, «ոգու» և հոգու «էպիկրիզը» բացահայտելու համար, որովհետև այն, ինչ կատարվում է Հայաստանում այսօր` «դուխի» նշանաբանի ներքո է, և եթե չճանաչենք, թե այն ինչ է` մեր հին ազգի համար, որն ունի բավարար կոդեր ու բանալիներ` շատ դռներ բացելու, կրկին չի հաջողվելու դռներից այն կողմ անցնել, կրկին կմնանք պատմության անիվների տակ, խցանված, ինչպես եղել է:
Եվ ուրեմն. «ոգին»` «դուխը», վիճակ է: Հոգին անձ է: Մենք գիտենք բարձրագույնին` Սուրբ Հոգուն, որին աշխարհ ուղարկելու և մեզ Մխիթարելու խոստումը տվեց Հարություն առած Քրիստոսը և… ուղարկեց: Սուրբ Հոգին մեր մեջ է, այն ամենատես է, ամենասեր է, ամենակարող: Գիտենք:
«Ոգին», որպես հոգևոր բնութագիր` ավելի «շարժական» է. նմանը նմանին գտնելու սկզբունքով նրա մեջ կարող են էներգետիկ ձևով «բնակալել», ձվադրել լեգեոններ անգամ` թե հորիզոնական-աշխարհի, թե ուղղահայաց` երկնքի տակ եղող, մահացած-երկինք չբարձրացած ոգիներից. այն բաց տարածք է` հոգևոր այն ուժերի համար, որոնք չեն ձգտում դեպ Հոգին (որովհետև Հոգին սխալ անելու դեպքում կանգնեցնում է, թույլ չի տալիս «խորանալ»):
«Ոգին» ընդունակություն ունի ամեն րոպե փոխելու իր «դեմքը», ասել է` նրա կոդային բանալին մանիպուլյատիվ է, և կարողանում է հորիզոնականում շատ արագ կողմնորոշվել, կարճաժամկետ հաղթանակներ գրանցել իր հաշվին: Չէ, չենք ասում` սա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը մի օր Գանդի է, մի օր դըմփ-դըմփ-հու-ի «ապպաչի», հաջորդ օրն առավոտյան` Հիսուսի «հետևորդ», երեկոյան թաթիկներ կտրող «ղասաբ», հաջորդ օրն արդեն` «Հիսուս»… չե՛նք ասում:
Շարունակում ենք արձանագրումը, որ մեր «մերկ» թագավորը ոչ թե էքսցենտրիկ է («պսիխ» չենք ասում), դրա համար է օրական մի դեմքով հանդես գալիս` «բուժում» կորոնավիրուսը, ազատում ինքնասպանին (սա էլ մի ուրիշ` առանձին թեմա է), այլև որ` ոչ միայն պրոյեկտ է, այլև որ` խիստ «արդյունավետ» խաղացող է: Այն պարզ պատճառով, որ պտուկը գլորվել, դեմ է առել խուփին. «Պրոյեկտը» խիստ համաձայն է իր «պրոյեկտ» լինելու հետ, ներքնապես անչափ հարմար իրեն այդպես, ահավոր համահունչ է իր պրոյեկցիայի հետ. ասել է` դա նաև նրա բնական վիճակն է, ու սա է պատճառը, որ իր ամեն ձեռնարկում ցայս հաջողել է` քանդել-քարափել ձեռն ու ճամփին ընկած ամենը:
Բայց չմոռանանք նաև. Նիկոլը դրսում չէ. դատարկ տարածքում չի առաջացել նա. մեր միջի` խորքում թաքնված նիկոլիկն է նաև նրան կանչել ու կերտել:
Սա արդեն այլ թեմա է:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ