Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

Արամ Սարգսյան. Տոնդ շնորհավոր, ախպերս

Արամ Սարգսյան. Տոնդ շնորհավոր, ախպերս
28.01.2020 | 16:17

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մարդկությունը դեռ չի գտել այն զենքը, որով հնարավոր է հաղթել ոգուն՝ հաղթանակի, անկախության ու հավերժության ոգուն: Ծնունդդ շնորհավոր, Հայաստանի ազգային, բանակ, տոնդ շնորհավոր, ախպերս»:

Դիտվել է՝ 4275

Մեկնաբանություններ