Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին ընդդիմությանը մեղադրել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը սաբոտաժի ենթարկելու մեջ՝ գրում է NewsGeorgia-ն։ «նրանք զգալի վնաս են հասցրել Վրաստանին, այդ թվում՝ եվրաինտեգրման տեսանկյունից: Մինչև 2030 թվականը, ամենայն հավանականությամբ, Վրաստանը կդառնա եկամուտների բարձր կարգավիճակ ունեցող երկիր և հպարտությամբ կհամալրի Եվրամիության հարուստ երկրների շարքը»,- հայտարարել է Իվանիշվիլին:                
 

Ավետ Բարսեղյան՝ անփոխարինելին

Ավետ Բարսեղյան՝ անփոխարինելին
21.12.2019 | 12:51

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երազած ամանորյա երգը, որ կտա-կանցնի նույնիսկ ամենահայտնի հիթին՝ «Jingle bells»-ին, արդեն պատրաստ է։ Այն կատարելու է երգչուհի Սոնա Ռուբենյանը, իսկ երգի բառերի հեղինակը, ըստ քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի, բոլոր ժամանակների «բանաստեղծ» Ավետ Բարսեղյա՜նն է, որ երկու տասնամյակից ավելի «մոնոպոլիզացրել» է երգի համար տեքստեր գրելու շուկան: Նոր տարվա չտեսնված հիթ ունենալու համար, ենթադրելի է, նախ պետք է մրցույթ հայտարարվեր, ապա մասնագետներից կազված խորհուրդն ընտրեր առաջարկված տարբերակներից լավագույնը: Բայց իշխանությունները, ըստ երևույթին, «զահլա չեն դրել» այդ գործընթացի հետ ու ընտրել են ամենապրիմիտիվ տարբերակը՝ պատվերը տալ «անփոխարինել» Բարսեղյանին:

Առավել քան վստահ եմ՝ մեզանում ոչ պակաս տաղանդավոր մարդիկ կան, որ կարող են տպավորիչ տեքստեր գրել, ուղղակի, չգիտես ինչու, այդ «սուրբ գործը» թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանութուները միայն մեկ մարդու են վստահում:

Հ․Գ․ «Կարգին հաղորդման» բառապաշարով ասած՝ դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 6395

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ