ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Գերսպասումներ ու հիասթափություն

Գերսպասումներ ու հիասթափություն
12.04.2019 | 18:34

Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում ձևավորվել էին գերսպասումներ, իսկ նման սպասումները ակնհայտ էր, որ կարող են հանգել մեծ հիասթափության: Եվ այսօր, հեղափոխությունից մեկ տարի հետո կարող ենք արձանագրել, որ էյֆորիայի զգալի նվազում ունենք և հասարակության մի հատվածը այլևս արդյունքներն է պահանջում: Այս մասին ասուլիսում հայտարարեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

«Խոստումներ տրվել են թե՛ նախորդ, թե՛ ներկայիս իշխանությունների կողմից, բայց Փաշինյանի կողմից շար բարձր նշաձող վերցվեց, և այսօր շատերը, տեսնելով իրենց չարդարացված սպասումները, հարց են հնչեցնում՝ սրա՞ համար էինք փողոց դուրս եկել ու պայքարում: Հարց է հնչում՝ հանուն ինչի՞ է եղել գործընթացը: Բայց հասկանալի է, որ այդ գերսպասումները հնարավոր չէ բավարարել»,- ասաց Հակոբյանը:


Նրա խոսքով, ամենալուրջ դժգոհությունը պայմանավորված է նրանով, որ չկան կոնկրետ ու շոշափելի ներառական արդյունքներ՝ քաղաքացիները իրենց մաշկի վրա չեն զգում փոփոխություններ: Պետությունն էլ, տեսնելով, որ քաղաքացիները պահանջում են, խոսում է, թե տնտեսությունում բեկում կա, միլիոնավոր դոլարների ներդրումների մասին հայտարարում, բայց շոշափելի արդյունք չի ներկայացվում:


Հակոբյանը մատնանշեց նաև, որ այս կառավարության խնդիրներից մեկը շարունակում է մնալ կադրային քաղաքականությունը, այս կաբինետը, մեղմ ասած, բալանսավորված չէ: Իսկ դա բերում է նրան, որ կառավարությունում չկա համակարգված աշխատանք, հստակ ծրագիր որևէ ոլորտում բարեփոխումների մասով, այլ կան ընդամենը խոստումներ ու լոզունգներ:
Ասուլիսի մյուս բանախոս, «Ժողովրդի ձայն» ակումբի փորձագետ Արման Գյուկասյանը ևս կիսում է այն կարծիքը, որ 2018 թ. ապրիլին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը հայ հասարակության մեջ մեծ էյֆորիա առաջացրեց: Ըստ նրա, քաղաքացիները սպասում էին թե՛ երկրի, թե՛ իրենց կյանքում արագ եւ հիմնարար փոփոխությունների, սակայն մեկ տարի անց ակնհայտ է դառնում, որ էյֆորիան նվազել է, իսկ ակնկալիքները տեղը զիջում են հիասթափության:


Նրա խոսքով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը այսօր բարձր է, չնայած նախորդ տարվա համեմատ հստակ անկում է արձանագրվել՝ այսօր այն, ըստ փորձագետների, կանգ է առել 50-55% միջակայքում: «Սա բավականին բարձր ցուցանիշ է, սակայն անկումը միեւնույն ժամանակ ցույց է տալիս, որ քաղաքացիները սկսել են կառավարությանը գնահատել ըստ արվածի, այլ ոչ թե խոստումների», - ասաց Ղուկասյանը:
Ըստ նրա, չի կարելի ասել, թե թավշյա հեղափոխությունը դրական հետեւանքներ չի ունեցել: Դրանք են՝ երկրում ամրապնդվեց մի շարք քաղաքական ինստիտուտների դերը, մասնավորապես Ազգային ժողովի դերը: Աճել է նաև քաղաքացիների պահանջկոտությունը իշխանություններից և, որպես հետևանք, պաշտոնյաների աշխատանքը դարձել է ավելի թափանցիկ: Այնուամենայնիվ, Հայաստանի քաղաքական դաշտում դեռեւս առկա են զգալի ռիսկեր: Հիմնական խնդիրը, ըստ փորձագետի, այն է, որ ներկայիս քաղաքական համակարգը մնում է շատ կենտրոնացված, այն հստակ կենտրոնանում է մեկ մարդու ձեռքում, որը վերահսկվում է իշխանության բոլոր ուղղությունները, եւ առաջին հերթին՝ խորհրդարանը, որտեղ ունի բացարձակ մեծամասնություն: Իսկ նման համակարգը, որտեղ կայուն քաղաքական ինստիտուտները չեն ստեղծվում, կարող է կրկին փլուզվել՝ զրոյացնելով հեղափոխությունը:


Ինչ վերաբերում է կառավարության գործունեության որոշակի ոլորտներին, ապա Արման Ղուկասյանը կարծում է, որ դեռեւս դժվար է գտնել առնվազն մեկը, որտեղ ներկայիս կառավարությունը հաջողել է: «Իշխանությունները չունեն հստակ տեսակետ, թե ինչպես կարելի է համակարգված լուծել առկա խնդիրները: Նրանք հիմնականում շարժվում են իներցիաով, կենտրոնանալով նախորդ իշխանությունների նվաճումների վրա (օրինակ, ՏՏ ոլորտի): Ներկայիս իշխանությունները ավելի շատ պոպուլիստական լոզունգներով են հանդես գալիս, քան իրավիճակը փոխելու կոնկրետ առաջարկություններով», - նշել փորձագետը: Ղուկասյանը հիշեցրեց, որ գնաճը շարունակական է, դրան զուգահեռ աշխատավարձերի եւ թոշակների բարձրացում չի սպասվում: Մինչդեռ հասարակությունը նաև դա էր ակնկալում Փաշինյանի իշխանությունից, ում համար մեկ տարի առաջ դուրս եկավ փողոց ու պայքարեց թավշյա հեղափոխության հաջողության համար:


«Հայաստանի կառավարությունը, չնայած պոտենցիալ ներդրողների հետ մեծ թվով հանդիպումների, այդպես էլ չկարողացավ բարելավել երկրում ներդրումային միջավայրի բարելավմանը: Ներդրողները շարունակում են թերահավատորեն մոտենալ Հայաստանին, քանի որ վերջինս ունի անկանխատեսելի քաղաքական համակարգ ունեցող երկրի համբավ: Բացի այս, մի շարք ներդրումային նախագծերի շուրջ ստեղծվել է փակուղային իրավիճակ, օրինակ «Լիդիան»-ի: Հայտնի է, որ ընկերությունը նախատեսում է դատի տալ ՀՀ կառավարությանը իր կորուստները վերականգնելու համար, քանի որ նոր իշխանության գալուց հետո գալուց հետո այդ ընկերության աշխատանքը, փաստորեն, սառեցվել է կառավարության որոշմամբ եւ բնապահպան ակտիվիստների ջանքերով», - նշեց նա:
Փորձագետը հավելեց նաև, որ այս ամենը անմիջականորեն արտացոլվում է տնտեսական ցուցանիշների վրա: Մասնավորապես, եթե 2018 թ. հունվարին տնտեսական աճի տեմպը կազմել էր 11.6%, ապա հոկտեմբերին այն ընդամենը 3% էր:


Այս ամենը, ըստ Ղուկասյանի, գալիս է ապացուցելու, որ գերսպասումները, որ ուներ հասարակությունը, այդպես էլ չեն արդարացվել և ժամանակի ընթացքում այս կառավարության նկատմամբ վստահության մակարդակը արագ անկում կապրի՝ տեղը զիջելով հերթական հիասթափությանը:

Դիտվել է՝ 2411

Մեկնաբանություններ