ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Ե՛վ նվերներ, և՛ շնորհավորանքներ մասնագիտական տոնին

Ե՛վ նվերներ, և՛ շնորհավորանքներ մասնագիտական տոնին
12.10.2017 | 23:38

Շամպայնի բաժակների նուրբ զրնգոցի ներքո Հայաստանի ճանաչված և երիտասարդ ճարտարապետները՝ քաղաքաշինության պետական կոմիտեի Ա. Թամանյանի անվան թանգարանում ջերմ շնորհավորեցին միմյանց, նշելով իրենց միջազգային մասնագիտական օրը: Օր, որը Հայաստանում ընդունվեց 4 տարի առաջ նախկին քաղաքաշինության նախարար, ներկայիս քաղաքաշինության կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի նախաձեռնությամբ: Եվ քանի որ ճարտարապետությունը ցանկացած քաղաքի հիմքն է, ապա խորհրդանշական է , որ օրվա պատվավոր հյուրը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան էր:

Կարևորելով ճարտարապետի դերը քաղաքի պատմամշակութային ժառանգության պահպանման և զարգացման գործում՝ քաղաքապետը ոչ միայն շնորհավորեց, այլև ՃՇՀԱՀ-ի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Սարգիս Թովմասյանին պարգևատրեց քաղաքապետի ոսկե մեդալով՝ ոլորտում ունեցած երկարամյա կառավարման և գիտամանկավարժական գործունեության համար, իսկ քաղաքապետի շնորհակալագիրը հանձնվեց ճարտարապետների միության փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանին:

Այո, ճարտարապետությունը այն եզակի մասնագիտություններից է, որն իր մեջ կրում է ոչ միայն ճշգրիտ գիտություն, այլև արտահայտում է ժամանակի փիլիսոփայությունը, և սրանով իսկ այն դառնում է ավելի գրավիչ տարիների ընթացքում: ՈՒ թեև վերջին 10 տարում Հայաստանում զգալիորեն նվազել են շինարարության ծավալները, ինչը նշանակում է, որ կրճատվել է ճարտարապետական արվեստանոցների պատվերները, այնուհանդերձ, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը, շնորհավորելով և պարգևատրելով իր գործընկեր ճարտարապետներին, համոզմունք հայտնեց, որ կառավարության նախաձեռնած և իրականացրած ծրագրերի արդյունքում 2018-ին շինարարության ոլորտում դրական առաջընթաց կլինի:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4377

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ