«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

21 862 մարդ մեկնել ու չի վերադարձել Հայաստան

21 862 մարդ մեկնել ու չի վերադարձել Հայաստան
09.12.2014 | 14:56

2014-ի հունվար-նոյեմբերին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 1 մլն 931554 ուղևորի, որը 332 376 ուղևորով կամ 20,8 տոկոսով ավելի է 2013-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամլո ծառայությունից հայտնում են, որ այդ ընթացքում մեկնողների թիվը կազմել է 976 708 ուղևոր (803 523 ուղևորի փոխարեն 2013-ի նույն ժամանակաշրջանում), իսկ ժամանել է 954 846 (795 652 ուղևոր՝ 2013-ին): Մեկնողների և ժամանողների բացասական հաշվեկշիռը կազմում է 21 862 մարդ (39 910 մարդ հունվար-հոկտեմբերի համեմատականի դիմաց): Մեկնած ուղևորների տեսակարար կշիռը ընդհանուր ուղևորափոխադրումների մեջ կազմում է 50,6 տոկոս 2013 թվականի նույն ժամանակաշրջանի 50,2 տոկոսի փոխարեն: Բեռնափոխադրումների ծավալը աճել է 3 տոկոսով և կազմել է 9 478 տոննա, իսկ թռիչք/վայրէջքների քանակը աճել է 17,3 տոկոսով և կազմել 9 739:

Դիտվել է՝ 908

Մեկնաբանություններ