ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Առանց այդ էլ մայրաքաղաքի փողոցները խեղդվում են

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Առանց այդ էլ մայրաքաղաքի փողոցները խեղդվում են
08.10.2014 | 12:46

Երևանյան մի պրոբլեմ կա, որը գնալով մտահոգիչ է դառնում: Խոսքը փողոցները, մայթերը օրերով, ամիսներով, տարիներով վաճառվող, անսարք, մետաղի ջարդոն դարձած ավտոմեքենաների կայանատեղի դարձնելն է, լինի դա վճարովի, թե անվճար: Այս հարցը մտահոգիչ է, և պետք է լուծում տալ դրան: Քաղաքում կան բավականին ավտոշուկաներ, նույնիսկ ամենօրյա, ուստի նման դեպքերն արգելել է պետք` միանշանակ: Իսկ անսարք, ջարդոն դարձած, խանգարող մեքենաների համար հատուկ վայրեր ստեղծել:
Առանց այդ էլ մայրաքաղաքի փողոցները հաճախ ժամերով խցանված են այդ փորձանք դարձած ԱՊՊԱ-ների պատճառով և բառիս բուն իմաստով «խեղդվում են» երթևեկող մեքենաների քանակից:
Արդեն նույնիսկ բեռնատարներ ու այլազան մեքենաներ, սարքավորումներ են կանգնեցնում մայրաքաղաքի կենտրոնական գերծանրաբեռնված փողոցներում, նույնիսկ` Բաղրամյանի վրա:
Կանոնակարգել է պետք, ինձ թվում է, այդ հարցը, հասունացել է արդեն:

Դիտվել է՝ 1480

Մեկնաբանություններ